00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն ինքն է համաձայնություն տվել. քաղաքագետը` ԵՄ դիտորդների ու Դուդայի այցի մասին

© Photo : Х / European Union Mission in ArmeniaԵՄ դիտորդներ
ԵՄ դիտորդներ - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2024
ԵՄ դիտորդներ
Բաժանորդագրվել
Քաղաքագետը մի միտում է նկատում` երբ որևէ եվրոպացի պաշտոնյա գալիս է Հայաստան, նրան տանում են սահմանամերձ գոտի, որտեղ առաքելություն են իրականացնում ԵՄ դիտորդները, դրան հետևում է Բաքվի նյարդային արձագանքը, և լարվածության նոր փուլ է առաջանում։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ամեն անգամ, երբ Ադրբեջանը բուռն դժգոհություն է հայտնում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության և եվրոպացի հերթական պաշտոնյայի` սահմանային գոտի այցելելու կապակցությամբ, պետք է հիշի՝ ինքն է համաձայնություն տվել, որ այդ առաքելությունը Հայաստանում լինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցին հաջորդած ադրբեջանական նյարդային պահվածքին։
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել էր լեհ դիտորդների հետ։ Ադրբեջանն այդ քայլը որակել էր որպես սադրանք և Լեհաստանին սպառնացել էր, որ Դուդայի՝ հայկական սահման կատարած այցից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հարաբերությունները կսրի այդ երկրի հետ։
Մաթևոսյանը շեշտեց, որ եվրադիտորդները ՀՀ-ում են հայտնվել 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կնքված փաստացի գործարքի արդյունքում։ Հնգակողմ հանդիպման ժամանակ ստորագրված հռչակագրում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս։
«Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը, և դրա դիմաց Ադրբեջանը պետք է ինչ-որ բան տար հայկական կողմին։ Երևանում փորձում էին հավաստիացնել, որ Ադրբեջանը ճանաչելու է Հայաստանի տարածքը Ալմա Աթայի հռչակագրի շրջանակում, ապահովվելու են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը և այլն: Դրա հետ մեկտեղ ադրբեջանական կողմը դեռ 2022 թվականին տվել էր իր համաձայնությունը, որ դիտորդներ գային Հայաստան ու հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգ անեին: Եթե նրանք բողոքում են այս կամ այն եվրոպացի պաշտոնյայի այցից ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության շրջանակում որևէ վայր, ապա իրենք իրենց պետք է հարց տան՝ ինչպես համաձայնեցին, որ ՆԱՏՕ-ի դիտորդական առաքելությունն այստեղ հայտնվեց»,- նշեց Մաթևոսյանը:
Նրա կարծիքով՝ աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից ելնելով` նման պահվածքով պաշտոնական Բաքուն ուղղակի փորձում է այլ կերպ դիրքավորվել։ Բացի այդ, Մաթևոսյանը հիշեցրեց, որ ԵՄ դիտորդները մշտապես տեղյակ են պահում ադրբեջանական կողմին ապագայում կատարվելիք գործընթացների վերաբերյալ:
Հարցին` արդյոք ՀՀ իշխանությունների կողմից դիտավորություն կա իրավիճակը սրելու առումով, քանի որ այսքանի հետ մեկտեղ քննարկումներ են ընթանում դիտորդների քանակն ավելացնելու, տեղակայման ժամկետներն ավելացնելու ուղղությամբ, փորձագետը պատասխանեց՝ յուրաքանչյուրն իր շահերն է սպասարկում:
Նա նշեց՝ ամեն դեպքում հայկական կողմում մի միտում է նկատում՝ յուրաքանչյուր անգամ, երբ որևէ եվրոպացի պաշտոնյա գալիս է Հայաստան, նրան տանում են սահմանամերձ գոտի, որտեղ առաքելություն են իրականացնում ԵՄ դիտորդները, դրան հետևում է Բաքվի նյարդային արձագանքը, և լարվածության նոր փուլ է առաջանում։
Մաթևոսյանը հիշեցրեց՝ եղել են նաև դեպքեր, երբ դիտորդներն իրենք են ընկել ադրբեջանական ԶՈւ կրակոցների տակ, բայց հետո հերքել են դա։

«Մենք տեսնում ենք, որ բացի քաղաքական բաղադրիչից, այն է՝ Հարավային Կովկասում ամրապնդվելու ՆԱՏՕ-ի ձգտումը, ԵՄ առաքելությունն այլ գործառույթ չունի։ Բայց նորից պետք է հասկանալ, որ այս ամենում նշանակալի դեր է խաղացել նաև Ադրբեջանը, սակայն արդեն լուծել է Լեռնային Ղարաբաղը կլանելու իր խնդիրը, հիմա արդեն ուզում է տարածաշրջանից հեռացնել 2022 թվականի Պրահայի գործարքի վկաներին, այսինքն՝ եվրադիտորդներին», - ասաց քաղաքագետը։

Նա ընդգծեց՝ ՆԱՏՕ-ն՝ ի դեմս ԵՄ-ի, և ՆԱՏՕ-ի մեջքի հետևում կանգնած ԱՄՆ-ն, իրենց մոտեցումներն ունեն տարածաշրջանի իրողությունների վերաբերյալ: Ըստ Մաթևոսյանի՝ սա այնքան էլ չի համապատասխանում Հարավային Կովկասում առկա աշխարհաքաղաքական դրվածքին: Թյուրըմբռնում է կարծել, թե Հարավային Կովկասը համապատասխանում է ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի շահերին՝ անկախ նրանից, որ ԱՄՆ-ում արդեն նախագահական ընտրություններ եղել են, իսկ Դոնալդ Թրամփի կուսակցությունը չափազանց վատ հարաբերություներ ունի Իրանի հետ:
«Չափազանց մեծ է այն վտանգը, որ մեր տարածաշրջանը ևս ռազմական գործողությունների մեջ կարող է ներգրավվել, եթե ամերիկյան վարչակազմն Իրանի դեմ փորձի կոշտ քայլեր ձեռնարկել: Եթե իրավիճակին նայենք գլոբալ պրիզմայով, ապա կարելի է հասկանալ, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործողությունները, Ադրբեջանի սադրիչ հայտարարությունների հետ միասին, ուղղված են ապակայունացմանն ու խաղաղ գործընթացի տապալմանը»,- եզրափակեց Մաթևոսյանը։
Նշենք, որ Ռուսաստանը բազմիցս և տարբեր մակարդակներով բացասական վերաբերմունք է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության վերաբերյալ՝ ընդգծելով, որ դիտորդների աշխատանքը շոշափելի արդյունք չի տվել և չի կանխել սրացումները հայ-ադրբեջանական սահմանին: Ռուսական կողմին մտահոգում է, որ ԵՄ առաքելությունը կարող է մշտական կարգավիճակ ստանալ։ Ռուսաստանը համոզված է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման հիման վրա։
Հիշեցնենք, որ ԵՄ երկարաժամկետ առաքելությունը 2 տարով տեղակայվեց Հայաստանում 2023 թվականի փետրվարի 20-ից և ի սկզբանե բաղկացած էր 100 հոգուց։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ - ն հայտարարեց, որ առաքելությունն ընդլայնվում է (209 մարդ նախկին 138-ի փոխարեն)։ Այս տարվա մարտին ՀՀ ԱԺ-ն ընդունեց «ՀՀ–ի և ԵՄ–ի միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը: Ըստ համաձայնագրի` դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի: Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։
Լրահոս
0