00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցիների համար ՀՀ քաղաքացիություն ստանալը պետք է հեշտացնել․ Ստեփանյանն առաջարկներ արեց

© Sputnik / Asatur YesayantsԳեղամ Ստեփանյան
Գեղամ Ստեփանյան - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2024
Բաժանորդագրվել
Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը խոչընդոտ չէ արցախահայերի վերադարձի իրավունքի իրացման համար։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Արցախցիների համար ՀՀ քաղաքացիություն ստանալը պետք է ավելի հեշտացվի ու վերացվի ՀՀ իշխանությունների այն պահանջը, որով այդ հարցը ներառվում է պետական աջակցության ծրագրերում։ Այս մասին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ընթացող քննարկման ժամանակ հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՀՀ քաղաքացիություն ստանալիս բռնի տեղահանված արցախցիների խնդիրին։
Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը խոչընդոտ չէ արցախահայերի վերադարձի իրավունքի իրացման համար՝ նշելով, որ այս հարցով խորհրդակցել է նաև ոլորտի միջազգային մասնագետների հետ։ Միաժամանակ նա նշեց, որ արցախահայության շրջանում նման մտահոգություններ առաջացրել է գործող իշխանության վարքագիծը, մասնավորապես, մարդկանց ապօրինի քաղաքացիությունից մասսայաբար զրկելուց հետո Արցախ վերադարձի իրավունքի հարցը բանակցային գործընթացից դուրս թողնելով, քաղաքացիության իմպերատիվ պահանջը պետական աջակցության ծրագրերում ներառելով և նմանատիպ այլ քայլերով։
«Ներկայում փորձ է կատարվում մեզ Արցախից կտրելու և մեր հարցը փակելու մասով։ Ըստ այդմ առաջարկում եմ, որ պարտադրանքի մարտավարությունից անցում կատարվի դեպի բռնի տեղահանվածների շրջանում տեղեկացված որոշման հասնելու մարտավարություն, սոցիալական որևէ ծրագիր չկապակցել քաղաքացիության ինստիտուտի հետ՝ բացառելով խտրական մոտեցումը։ Առաջարկում եմ նաև, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար առավել դյուրին և մատչելի ընթացակարգեր ներդնել ու վարչարարության արդյունավետություն ապահովել, երաշխավորել վերադարձի իրավունքը։ Վերջինն ամենակարևոր հանգամանքներից է»,- նշեց Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի նիստում հաստատված կարգով Արցախից տեղահանված անձանց տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, վերջին փոփոխություններով այն երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերը։ Սրան զուգահեռ սահմանվել է, որ արցախցիները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհատական դիմում կարող են ներկայացնել ու ձեռք բերել այն պարզեցված կամ արագացված տարբերակով։
Հազարավոր արցախցիներ այժմ 2 փաստաթուղթ ունեն. մեկն անձնագիրն է, որ նույնականացվում է «070» կոդով (տրվել է Արցախում), մյուսը` փախստականի վկայականը։ Դրանցից յուրաքանչյուրը կարելի է առանձին-առանձին օգտագործել երկրի ներսում գործարքներ կատարելու, իրավահարաբերությունների մեջ մտնելու համար, բայց ճամփորդելու դեպքում երկու փաստաթղթի առկայություն էլ պարտադիր է։
Լրահոս
0