00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի գործով դատավորը հաստատեց` եղել է Փաշինյանի կուսակցությունում, բայց հեռացել է

© SputnikՍարգիս Պետրոսյան
Սարգիս Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2024
Սարգիս Պետրոսյան
Բաժանորդագրվել
Արամ Վարդևանյանը հետաքրքրվեց, թե ինչ քաղաքական անցյալ ունի դատավոր Սարգիս Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը հաստատեց, որ 2018 թվականին եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ընդգրկվել է կուսակցության նախընտրական ցուցակում:
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում, որն ընթանում է հակակոռուպցիոն դատարանում, Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականին եղել է «Իմ քայլը» նախընտրական դաշինքի պատգամավորի թեկնածու, բայց նրա կենսագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախքան այդ նա քաղաքական գործունեությամբ չի զբաղվել։
«Բազմաթիվ անգամ հայտարարություններ են հնչել, որ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար լուրջ ֆիլտրեր կան։ Չափազանց կարևոր է, որպեսզի բացահայտվի դատավարության մասնակիցների համար, թե ինչպես է եղել, որ դուք դարձել եք «Իմ քայլը» դաշինքի անդամ»,–ասաց Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ այդ հարցի պատասխանը կարևոր է դատավորի օբյեկտիվության վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորման համար։
Պետրոսյանը նախ հայտարարեց, որ երբեք չի թաքցրել, որ կուսակցության ցուցակում է եղել, նույնիսկ ներկա է եղել Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանդիպումներից մեկին։ Բայց Վարդևանյանը չհանձնվեց՝ շարունակելով հետաքրքրվել, թե ինչպես է հայտնվել այնտեղ։ Արդյունքում դատավորը հրաժարվեց պատասխանել` ասելով, որ իշխող քաղաքական թիմից առաջարկ է ստացել միանալու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու։ Նա ընդունել է առաջարկը, սակայն կարճ ժամանակ անց հրաժարվել է դրանից։
Վարդևանյանը նաև մի քանի անգամ հարց ուղղեց դատավորին, թե նա որտեղ է եղել 2008 թվականի մարտի 1-ին, միգուցե իրացնո՞ւմ էր հավաքներին մասնակցելու իր իրավունքը։ Դատավորը չպատասխանեց իրեն ուղղվող այս հարցին։ Մինչդեռ պաշտպանի համոզմամբ՝ այս հարցի պատասխանը կարևոր է դատավորի անաչառությունը և նրան բացարկի միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը գնահատելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։
«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։
ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն է տրվում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։
Լրահոս
0