00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
27 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Советское кино в период холодной войны
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кино, сделанное в странах соцлагеря
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔԿ նոր նախագահը պատրա՞ստ է «Ֆեյսբուքով» նշանակվել, SMS-ով ազատվել. Պողոսյանի պատասխանը

© Photo : STEPAN POGHOSYANԱրթուր Պողոսյան
Արթուր Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2024
Արթուր Պողոսյան
Բաժանորդագրվել
Արթուր Պողոսյանը վստահեցրեց, որ իր աշխատանքը լինելու է տեսանելի և շոշափելի։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանը պատրաստ է ծառայել երկրին այնքան ժամանակ, քանի դեռ իր կարիքը կա։ Նա այս հայտարարությունն արեց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստ է նման պայմաններում աշխատել՝ «Ֆեյսբուքով» նշանակվել, SMS-ով ազատվել պաշտոնից։
«Ես պատրաստ եմ ծառայել երկրին այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը երկիրը, պետությունն ու ղեկավարությունն ունի»,- նշեց նա։
Անդրադառնալով հաջորդին հարցին, թե ինչ է անելու, որ ավելի լավ աշխատի, քան նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ Պողոսյանն ասաց՝ իր աշխատանքը հանրությունն է գնահատելու։ Հետո վստահեցրեց՝ իր աշխատանքը լինելու է տեսանելի ու շոշափելի։
«Եթե հանրության շրջանում արդարության զգացումը չլինի, ուրեմն բնականաբար խնդիր կա»,- ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ բազմաթիվ լուրեր են շրջանառվում ՔԿ-ի, այդ թվում՝ Արգիշտի Քյարամյանի անմիջական մասնակցությամբ իրականացված խոշտանգումների մասին, արդյոք այս մասով հետաքննություն լինելու՞ է։ Հակոբյանը նշեց՝ բոլոր հարցերն էլ հայտնվելու են իրենց ուշադրության կենտրոնում։
ՔԿ նորանշանակ նախագահը պնդեց, որ որևէ բանով կաշկանդված չէ, այդ թվում՝ ՔՊ-ականներին վերաբերող հարցերով։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործի վերաբերյալ, քանի որ լուրեր են պտտվում, որ Աղազարյանը միջնորդել է որդուն վերաբերող գործի հետ կապված, ու դա է նաև եղել Քյարամյանի պաշտոնից հեռացնելու պատճառը։ Պողոսյանը նշեց՝ տեղեկություններ չունի, Աղազարյանին առնչվող պատմության մասին մամուլի հրապարակումներից է ծանոթ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ին կառավարության նիստում հայտարարեց, որ իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Նոյեմբերի 17-ին լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը կադրային ջարդ է իրականացրել կառավարությունում և իրավապահ համակարգում, ինչի արդյունքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել։
Ավելի ուշ Փաշինյանը հաստատեց, որ պաշտոնները լքելու մասին «խնդրանքը» sms–ով է հայտնել, իսկ մինչ այդ և դրանց հետո սկսեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակել նոր պաշտոնյաների անունները։
Լրահոս
0