00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է Արփինե Սարգսյանն ազատվել փոխնախարար Համբարյանից. «Հրապարակ»

© Photo : МЧС АрменииԴավիթ Համբարյան
Դավիթ Համբարյան - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2024
Բաժանորդագրվել
Ըստ շրջանառվող լուրերի` Դավիթ Համբարյանը շատ ծանր է տարել Արփինե Սարգսյանի նշանակումը ՆԳ նախարար, քանի որ հույսեր է ունեցել, որ հաջորդ նախարարն ինքն է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Երեկ աշխատանքից ազատված ՆԳ փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանը սորոսական շրջանակների ամենալուրջ հենարանն էր համակարգում և ամեն ինչ արել էր, որ ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը պաշտոնանկ արվի, սակայն նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին դա չխանգարեց, որ ազատվի Համբարյանից, և նա դրա համար իր պատճառներն ուներ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը աշխատանքից ազատել է ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանին` նրա փոխարեն նշանակելով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախկին պետ Արմեն Ղազարյանին։
«Դավիթ Համբարյանի մասին ՆԳՆ-ում ասում են, որ նա Վահե Ղազարյանի «տակ փորող» համար մեկ «գործակալն» էր, սորոսական շրջանակների ամենալուրջ հենարանը համակարգում: Բայց քանի որ նա խժդժություններ էր առաջացնում և բացահայտ հավակնում նախարարի պաշտոնին, նորանշանակ նախարարը նրան չհանդուրժեց»,–գրում է օրաթերթը։
Լրատվամիջոցի տեղեկություններով` Սարգսյանը Համբարյանին ոչ միայն ազատել է պաշտոնից, այլև հեռացրել է նախարարությունից։
Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` իր համբերության բաժակը լցվել է և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ Նա շեշտեց` ուղիղ է ասում, այս իրավիճակի վերջը եկել է։ Ավելի ուշ լրատվամիջոցները գրեցին, որ Փաշինյանը կիրակի երեկոյան կադրային ջարդ է իրականացրել կառավարությունում և իրավապահ համակարգում։
Արդյունքում պաշտոնից ազատվելու դիմում գրեց նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Ըստ շրջանառվող լուրերի` Համբարյանը շատ ծանր է տարել Արփինե Սարգսյանի նշանակումը, քանի որ հույսեր է ունեցել, որ հաջորդ նախարարն ինքն է լինելու, հատկապես, երբ խոսակցություններ կային, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՔՊ անդամի` յուրայինի նշանակել ՆԳ նախարար:
Հավելենք, որ ՆԳ նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը 2023 թվականի հունվարի 9–ից` ՆԳ փոխնախարար էր։ Նա համարվում է արևմտամետ թևի ներկայացուցիչ և սերտ կապեր ունի ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան հետ։
Մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ հենց նրա վրա են հենվել արևմտյան գործընկերները՝ ակտիվորեն ֆինանսավորելով և խորհրդատվություն տալով Հայաստանի իրավապահ համակարգին։
Լրահոս
0