https://arm.sputniknews.ru/20241128/hh-i-verabermunqy-hapk-i-nkatmamb-kapvats-e-nerqaghaqakan-khndirneri-het-putin-83479507.html
Ղարաբաղը կապ չունի․ Պուտինը հայտնել է՝ ինչի հետ է կապված ՀՀ վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ
Ղարաբաղը կապ չունի․ Պուտինը հայտնել է՝ ինչի հետ է կապված ՀՀ վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը նշում է, որ քանի դեռ Հայաստանը չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին, ապա Երևանի՝ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի վերադառնալու... 28.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-28T17:40+0400
2024-11-28T17:40+0400
2024-11-28T18:29+0400
վլադիմիր պուտին
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
արցախ
լեռնային ղարաբաղ
աստանա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83489791_0:60:1600:961_1920x0_80_0_0_1d95d5014f713d8b1cc7931d8e08e6b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ներկայիս վերաբերմունքը պայմանավորված է ներքաղաքական խնդիրներով և Լեռնային Ղարաբաղի թեմայով։ Այսպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել Ղազախստանում Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա նիստին հայկական կողմի բացակայությունը:Պուտինը հավելել է, որ ՀԱՊԿ-ը չպետք է Լեռնային Ղարաբաղում պատերազմեր Հայաստանի համար, քանզի այդ պարագայում Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել։Միևնույն ժամանակ, Պուտինի խոսքով, ցանկացած երկրի իրավունք ունի ինքը որոշել, թե ինչ անել անվտանգության ոլորտում։ՌԴ նախագահը նաև շեշտեց՝ Հայաստանը չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին, և Երևանի՝ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի վերադառնալու հավանականությունը պահպանվում է:Նա նկատեց՝ ՀԱՊԿ-ը ոչ միայն ողջ է, այն նաև զարգանում է, անդամ-պետություններն էլ, որոնք ակտիվ գործում են դրա շրջանակներում, հետաքրքրված են, որ պահպանեն այդ կոնտակտները և՛ հիմա, և՛ ապագայում։Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ երկիրը սառեցրել է ՀԱՊԿ-ում մասնակցությունը։ Սեպտեմբերին Փաշինյանը ՀԱՊԿ-ը նաև անվանում էր Հայաստանի «անվտանգության սպառնալիք», հայտարարում, որ կազմակերպության հետ հարաբերություններում չվերադարձման կետն անցել է:Այս աղմկահարույց հայտարարությանը արձագանքել են Կրեմլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն է հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականներին՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չկա. ընդհակառակը, կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը:
լեռնային ղարաբաղ
աստանա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83489791_47:0:1554:1130_1920x0_80_0_0_c29ab79f05d7c197d79c9d2a541a84bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), արցախ, լեռնային ղարաբաղ, աստանա, видео
վլադիմիր պուտին, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), արցախ, լեռնային ղարաբաղ, աստանա, видео
Ղարաբաղը կապ չունի․ Պուտինը հայտնել է՝ ինչի հետ է կապված ՀՀ վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ
17:40 28.11.2024 (Թարմացված է: 18:29 28.11.2024) ՌԴ նախագահը նշում է, որ քանի դեռ Հայաստանը չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին, ապա Երևանի՝ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի վերադառնալու հավանականությունը պահպանվում է:
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ներկայիս վերաբերմունքը պայմանավորված է ներքաղաքական խնդիրներով և Լեռնային Ղարաբաղի թեմայով։ Այսպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել Ղազախստանում Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա նիստին հայկական կողմի բացակայությունը:
Պուտինը հավելել է, որ ՀԱՊԿ-ը չպետք է Լեռնային Ղարաբաղում պատերազմեր Հայաստանի համար, քանզի այդ պարագայում Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել։
«Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն իրենց յուրահատկությունն ունեն։ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն, և վստահաբար չի էլ ներառել իր պետական սահմանում։ Ուրեմն այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսանկյունից Հայաստանի հետ ուղղակի կապ չունի։ Տարօրինակ է հավակնել, որ ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- նշեց Պուտինը։
Միևնույն ժամանակ, Պուտինի խոսքով, ցանկացած երկրի իրավունք ունի ինքը որոշել, թե ինչ անել անվտանգության ոլորտում։
ՌԴ նախագահը նաև շեշտեց՝ Հայաստանը չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին, և Երևանի՝ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի վերադառնալու հավանականությունը պահպանվում է:
Նա նկատեց՝ ՀԱՊԿ-ը ոչ միայն ողջ է, այն նաև զարգանում է, անդամ-պետություններն էլ, որոնք ակտիվ գործում են դրա շրջանակներում, հետաքրքրված են, որ պահպանեն այդ կոնտակտները և՛ հիմա, և՛ ապագայում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ երկիրը սառեցրել է ՀԱՊԿ-ում մասնակցությունը։ Սեպտեմբերին Փաշինյանը ՀԱՊԿ-ը նաև անվանում էր Հայաստանի «անվտանգության սպառնալիք», հայտարարում, որ կազմակերպության հետ հարաբերություններում չվերադարձման կետն անցել է:
Այս աղմկահարույց հայտարարությանը արձագանքել են Կրեմլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն է հայտնել Հայաստանի վարչապետի գնահատականներին՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չկա. ընդհակառակը, կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը: