00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում 2025-ին նախատեսվում է ավտոմեքենաների էլեկտրոնային տեխանձնագրերի համակարգ գործարկել

© Sputnik / Andranik GhazaryanԱվտոմեքենաներ
Ավտոմեքենաներ - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2024
Ավտոմեքենաներ
Բաժանորդագրվել
Թվային տեխնոլոգիաները նկատելի ազդեցություն են ունենում եվրասիական ինտեգրման վրա։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում հաջորդ տարի նախատեսվում է ավտոմեքենաների էլեկտրոնային տեխանձնագրերի ազգային համակարգ գործարկել, որը կհամագործակցի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի համանման համակարգերի հետ: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «ԵԱՏՄ երկրների թվային նախագծեր» Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ տեսակամրջի ընթացքում հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։

«Մենք Հայաստանին դրամաշնորհ ենք հատկացրել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի համակարգի ազգային սեգմենտ ստեղծելու համար։ Սա շատ կարևոր է, քանի որ Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում ազգային համակարգերն արդեն գործարկվել են: Այսինքն՝ տրանսպորտային միջոցները թվայնացված են, ունեն էլեկտրոնային տեխանձնագրեր, ինչը մեծապես դյուրացնում է սեփականատերերի կյանքը, քանի որ ամբողջ տեղեկատվությունը բաց է դառնում ընդհանուր շուկայի համար։ Հուսով ենք, որ հաջորդ տարի Հայաստանում ևս այս դրամաշնորհի շնորհիվ կստեղծվի ազգային սեգմենտ, որը կհամագործակցի Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում արդեն գործարկված սեգմենտների հետ»,– նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ 2024 թվականն ընդհանուր առմամբ շատ արդյունավետ տարի էր Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի համար ՝ ԵԱՏՄ երկրներում մեկնարկել է 7 կարևոր նախագիծ։
«Ոչ ոք այլևս չի կարող իր կյանքը պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների օգտագործման։ Ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ աշխատավայրում, գիտական գործունեության մեջ, ռազմավարական խնդիրների իրականացման համար անհնար է այսօր աշխատել առանց թվային տեխնոլոգիաների օգտագործման: Իսկ դա նշանակում է, որ թվային տեխնոլոգիաները շրջապատում են մեզ, ազդում են մեր կյանքի վրա, այդ թվում, անշուշտ, ազդում են եվրասիական ինտեգրման վրա», — ասաց Սարգսյանը։
© SputnikՏիգրան Սարգսյանը
Заместитель председателя правления Евразийского банка развития, куратор Фонда цифровых инициатив ЕАБР Тигран Саркисян во время видеомоста Цифровые проекты стран ЕАЭС (28 ноября 2024). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2024
Տիգրան Սարգսյանը
Նա նաև տեղեկացրեց, որ 2024 թվականին թեթև արդյունաբերության ոլորտում բիզնեսի զարգացման և մասշտաբավորման միջազգային թվային հարթակ Bee-online.ru–ն դարձել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացման ինստիտուտների ասոցիացիայի ամենամյա ADFIAP Sustainable Awards մրցանակի հաղթող «Առևտրի զարգացում» անվանակարգում։ Սա Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի արդեն երկրորդ նախագիծն է, որն արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակի: Առաջին հաղթողը «Ճամփորդում եմ առանց COVID -19-ի» նախագիծն էր։
Լրահոս
0