00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղամ Նազարյանի վարքագիծը պետք է քննարկման առարկա դառնա. Ռոբերտ Քոչարյան

© Sputnik / Asatur YesayantsԳեղամ Նազարյան
Գեղամ Նազարյան - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2024
Գեղամ Նազարյան
Բաժանորդագրվել
«Հայաստան» դաշինքի ղեկավարը նշեց, որ մանդատից հրաժարվելը տվյալ դեպքում պետք է պատգամավորի բարոյական մոտեցումների հարց լինի։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի մանդատը վայր դնելու հարցը դեռ չի քննարկվել «Հայաստան» դաշինքում, սակայն առաջիկայում քննարկման առարկա կդառնա։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն հարցին` Գեղամ Նազարյանը մանդատը վայր կդնի՞, թե՞ խմբակցությունից դուրս կգա։
ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ չի բացառվում` «Հայաստան» խմբակցությունը դիմի Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու հարցով, քանի որ երկար ժամանակ է՝ նա ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, վերջերս էլ Վիետնամ էր մեկնել և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա:
«Մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց եթե ֆրակցիայի 29 պատգամավորներից մեկը կարծիքներ է ասում, որը ֆրակցիայի մոտեցմանը հակառակ է, իհարկե պետք է քննարկման առարկա դառնա։ Եթե համաձայն չէ, կարծիքը փոխել է, կարող է ինքը ի վիճակի է նաև լքել ֆրակցիան, կամ ֆրակցիան իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո հեռացնել նրան»,– ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` մանդատից հրաժարվելը տվյալ դեպքում պետք է պատգամավորի բարոյական մոտեցումների հարց լինի։
Նշենք, որ ըստ ԶԼՄ–ների հրապարակումների` Գեղամ Նազարյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու մի խումբ ՔՊ-ական պատգամավորների հետ Վիետնամ այցելությունից հետո հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանի հեռացման հարց օրակարգում չկա։
Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որոնք չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։
Խամոյանը ևս մեկ անգամ հիշեցրել էր, որ «Հայաստան» խմբակցության թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը։
Լրահոս
0