https://arm.sputniknews.ru/20241128/erebunium-37-patet-tmramijvocner-iracnelu-hamar-2-andz-e-kalanavvorvel-83474173.html
Էրեբունիում 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար 2 անձ է կալանավորվել
Էրեբունիում 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար 2 անձ է կալանավորվել
Sputnik Արմենիա
Բջջային հեռախոսի թվային խուզարկությամբ պարզվել է, որ 11 տեղանքներ են լուսանկարվել և կոորդինատներ են ուղարկվել։ 28.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-28T16:09+0400
2024-11-28T16:09+0400
2024-11-28T16:09+0400
թմրանյութ
երևան
թմրամիջոցներ
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83472852_0:104:908:615_1920x0_80_0_0_d3d088456598eabeb075a3e5e31457d6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Երևանում 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Նոյեմբերի 24-ին պարեկները Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդ փողոցում կայանված «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի կողքին կպչուն ժապավենով փաթեթներ են նկատել ու ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով մեքենայի վարորդին և ուղևորին բաժին են տեղափոխել։ Նրանք հայտնել են, որ մեքենայում ևս թմրանյութ կա։ Վարորդն ու ուղևորը ձերբակալվել են և հարցաքննվել:Դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննությամբ պարզվել է, որ փաթեթներում «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց է։Ձերբակալվածների բջջային հեռախոսում թվային խուզարկությամբ պարզվել է, որ Արին-Բերդ փողոցի տարբեր հատվածներում բջջային հեռախոսով կատարվել է 11 տեղանքի լուսանկարում, որոնց վրա գրված են եղել կոորդինատներ։Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոհիշյալ անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, և նրանց մեղադրանք է ներկայացվել։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83472852_0:19:908:700_1920x0_80_0_0_7c2e835d306f586d7519a0822229f0ec.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թմրանյութ, երևան, թմրամիջոցներ, կալանք
թմրանյութ, երևան, թմրամիջոցներ, կալանք
Էրեբունիում 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար 2 անձ է կալանավորվել
Բջջային հեռախոսի թվային խուզարկությամբ պարզվել է, որ 11 տեղանքներ են լուսանկարվել և կոորդինատներ են ուղարկվել։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Երևանում 37 փաթեթ թմրամիջոցներ իրացնելու համար երկու անձ է կալանավորվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 24-ին պարեկները Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդ փողոցում կայանված «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի կողքին կպչուն ժապավենով փաթեթներ են նկատել ու ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով մեքենայի վարորդին և ուղևորին բաժին են տեղափոխել։ Նրանք հայտնել են, որ մեքենայում ևս թմրանյութ կա։ Վարորդն ու ուղևորը ձերբակալվել են և հարցաքննվել:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են գետնին նետված 12 փաթեթներ, իսկ ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավեններով փաթեթավորված 25 մանր փաթեթ։
Դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննությամբ պարզվել է, որ փաթեթներում «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց է։
Ձերբակալվածների բջջային հեռախոսում թվային խուզարկությամբ պարզվել է, որ Արին-Բերդ փողոցի տարբեր հատվածներում բջջային հեռախոսով կատարվել է 11 տեղանքի լուսանկարում, որոնց վրա գրված են եղել կոորդինատներ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոհիշյալ անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, և նրանց մեղադրանք է ներկայացվել։ Դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են։