https://arm.sputniknews.ru/20241128/miak-tarberakn-inqnarajadrumn-e-pashinjany-gjumru-qaghaqapeti-zhp-yntrelu-masin-83478852.html
Միակ տարբերակն ինքնառաջադրումն է․ Փաշինյանը՝ Գյումրու քաղաքապետի ԺՊ ընտրելու մասին
Միակ տարբերակն ինքնառաջադրումն է․ Փաշինյանը՝ Գյումրու քաղաքապետի ԺՊ ընտրելու մասին
Sputnik Արմենիա
Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ն է, թեկնածուների ցանկը կհրապարակվի մեկ օր անց։ 28.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-28T17:35+0400
2024-11-28T17:35+0400
2024-11-28T17:39+0400
հայաստան
գյումրի
ընտրություններ
քաղաքապետ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1729/32/17293287_0:151:1600:1051_1920x0_80_0_0_15d05356af21cbedd89c78a18b3dbe10.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Գյումրու ավագանու ու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններին ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչպես են առաջադրվելու թեկնածուները։«Միակ տարբերակն ինքնառաջադրումն է»,- հայտարարել է Փաշինյանը։Նրա խոսքով՝ հետաքրքրված թեկնածուները պետք է ուղարկեն լուսանկար, անձնագրային տվյալներ, ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ info@civilcontract.am էլեկտրոնային հասցեին։ Պարտադիր պայման է, որ թեկնածուները ոչ միայն առնվազն վերջին 6 ամսում հաշվառված լինեն Գյումրիում, այլև լինեն ՔՊ անդամ, աջակից կամ համակիր։ Այդ մասին թեկնածուները պետք է նշեն իրենց մոտիվացիոն նամակում։Ինքնառաջադրման ժամկետը սկսվում է հիմա և ավարտվում դեկտեմբերի 2-ի կեսօրին՝ 12։00-ին։ ՔՊ-ն կհրապարկի թեկնածուների ցանկը դեկտեմբերի 3-ի երեկոյան։Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։Թմրամոլ չեմ. Կարեն Սարուխանյանը հրապարակել է թմրանյութի թեստի արդյունքները
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1729/32/17293287_0:0:1600:1200_1920x0_80_0_0_21d20bff716f68ee7e10a02b36186436.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գյումրի, ընտրություններ, քաղաքապետ, նիկոլ փաշինյան
հայաստան, գյումրի, ընտրություններ, քաղաքապետ, նիկոլ փաշինյան
Միակ տարբերակն ինքնառաջադրումն է․ Փաշինյանը՝ Գյումրու քաղաքապետի ԺՊ ընտրելու մասին
17:35 28.11.2024 (Թարմացված է: 17:39 28.11.2024) Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ն է, թեկնածուների ցանկը կհրապարակվի մեկ օր անց։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Գյումրու ավագանու ու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններին ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչպես են առաջադրվելու թեկնածուները։
«Միակ տարբերակն ինքնառաջադրումն է»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հետաքրքրված թեկնածուները պետք է ուղարկեն լուսանկար, անձնագրային տվյալներ, ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ info@civilcontract.am էլեկտրոնային հասցեին։ Պարտադիր պայման է, որ թեկնածուները ոչ միայն առնվազն վերջին 6 ամսում հաշվառված լինեն Գյումրիում, այլև լինեն ՔՊ անդամ, աջակից կամ համակիր։ Այդ մասին թեկնածուները պետք է նշեն իրենց մոտիվացիոն նամակում։
«Թեկնածուների գրանցումը կիրականացնի ՔՊ վարչությունը՝ հիշատակված և այլ քաղաքական չափանիշներին համապատասխան՝ունենալով որոշակի քաղաքական հայեցողություն»,- նշել է Փաշինյանը։
Ինքնառաջադրման ժամկետը սկսվում է հիմա և ավարտվում դեկտեմբերի 2-ի կեսօրին՝ 12։00-ին։ ՔՊ-ն կհրապարկի թեկնածուների ցանկը դեկտեմբերի 3-ի երեկոյան։
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։