https://arm.sputniknews.ru/20241127/vrastanic-depi-hajastani-sahman-tanvogh-tshanaparhy-bacvel-e-bernatarneri-hamar-83428370.html
Վրաստանից դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար
Վրաստանից դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար
Sputnik Արմենիա
Բեռնատարների երթևեկությունն արգելվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: 27.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-27T15:59+0400
2024-11-27T15:59+0400
2024-11-27T16:00+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
ճանապարհ
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1f/38124065_0:52:1501:896_1920x0_80_0_0_8338a1be9fdb41306d0ed98b74130621.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Վրաստանը դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը բացել է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել է առատ ձյան պատճառով:Նինոծմինդայից մինչև Հայաստանի սահման տանող միջազգային մայրուղու (90-ից 112-րդ կմ), ինչպես նաև Ախալքալաք- Կարծախ ավտոճանապարհի 1-ից 36-րդ կմ հատվածում իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը բացվել է բեռնատարների համար։Հիշեցնենք, որ նոյեմբերի 25–ից Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վատ եղանակի պատճառով արգելվել էր բեռնատարների, իսկ նոյեմբերի 26–ից՝ մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1f/38124065_0:0:1333:1000_1920x0_80_0_0_e78408f84bc6aef93267aeeb9898be01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, ճանապարհ, բեռնատար
հայաստան, վրաստանի հանրապետություն, ճանապարհ, բեռնատար
Վրաստանից դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը բացվել է բեռնատարների համար
15:59 27.11.2024 (Թարմացված է: 16:00 27.11.2024) Բեռնատարների երթևեկությունն արգելվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Վրաստանը դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը բացել է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների
երթևեկությունն արգելվել է առատ ձյան պատճառով:
Նինոծմինդայից մինչև Հայաստանի սահման տանող միջազգային մայրուղու (90-ից 112-րդ կմ), ինչպես նաև Ախալքալաք- Կարծախ ավտոճանապարհի 1-ից 36-րդ կմ հատվածում իրականացված մաքրման աշխատանքներից հետո ճանապարհը բացվել է բեռնատարների համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25–ից Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վատ եղանակի պատճառով արգելվել էր բեռնատարների, իսկ նոյեմբերի 26–ից՝ մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը: