00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տասնյակ կիլոմետրերի հասնող խցանում. Լիբանանի բնակիչները վերադառնում են իրենց բնակավայրեր

© PhotoՏասնյակ կիլոմետրերի հասնող խցանում
Տասնյակ կիլոմետրերի հասնող խցանում - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2024
Տասնյակ կիլոմետրերի հասնող խցանում
Բաժանորդագրվել
Բեյրութից դեպի Լիբանանի հարավ տանող ճանապարհին հերթ է գոյացել առավոտից, երբ պաշտոնապես ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հազարավոր լիբանանցիներ Բեյրութից փորձում են հասնել Լիբանանի հարավում գտնվող իրենց բնակավայրեր, և երկրի գլխավոր ավտոճանապարհին մի քանի տասնյակ կիլոմետրերի հասնող խցանում է առաջացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Բեյրութից դեպի Լիբանանի հարավ տանող ճանապարհին հերթ է գոյացել առավոտից, երբ պաշտոնապես ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը։ Լիբանանի մայրաքաղաքից 35 կմ հարավ գտնվող Սայդա քաղաքի մուտքի մոտ ցերեկը երթևեկությունը մի քանի ժամով կաթվածահար է եղել: Սայդայի բնակիչները դուրս են եկել աջակցելու հարավի բնակիչներին, որոնք, չնայած երկար և դժվարին ճանապարհին, նախընտրել են ոչ թե մնալ ժամանակավոր կացարաններում, այլ վերադառնալ իրենց տներ:
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն էր իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և հրթիռակոծում հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր էր մղում և չէր դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Նոյեմբերի 26-ին Լիբանանն ու Իսրայելը պայմանավորվել են հրադադար հաստատել, համաձայնագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով 04: 00-ին: Գիշերվա ընթացքում Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Բեյրութին։ Սակայն վերջին ժամերին ո՛չ Իսրայելի, ո՛չ Լիբանանի կողմից հարձակումների մասին հաղորդագրություններ չեն եղել։
Լրահոս
0