00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
18:34
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Մանե Թանդիլյան
13:05
2 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
18:17
43 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՍԴ–ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ դիմումը

© Sputnik / Asatur YesayantsКонституционный суд Армении
Конституционный суд Армении - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2024
Բաժանորդագրվել
Սահմանադրական դատարանի եզրահանգմամբ՝ ներկայացված դատողություններն իրավաբանորեն փաստարկված չեն։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումով դատարան ներկայացված գործի քննությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ստեփանյանը նոյեմբերի 2-ին տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն արցախցիների խնդրանքով դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան։ Նա նշել էր, որ հարցը վերաբերում է «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքին։ Վիճարկվում է օրենքի այն դրույթը, որը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսին, և որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարներն առանց նրանց կամքը հաշվի առնելու ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։
Սահմանադրական դատարանը որոշումը հրապարակել է նոյեմբերի 23-ին։ Ըստ հրապարակված փաստաթղթի՝ որոշումը կայացվել է նոյեմբերի 19-ին։
«Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ սահմանադրական արդարադատություն հայցող համապատասխան պետական մարմինների և պաշտոնատար անձանց Սահմանադիրն իրավունք է վերապահել դիմել Սահմանադրական դատարան բացառապես սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճերով, այն է՝ Սահմանադրության 168-րդ հոդվածով նախանշված այն հարցերով, որոնց առարկան անմիջականորեն կապված է Սահմանադրության նորմերի մեկնաբանման և կիրառման, պետական իշխանության օրինական հաջորդականության երաշխավորման, իրավական անվտանգության, սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման հետ և այլն»,- նշված է ՍԴ որոշման մեջ։
Ըստ այդմ` Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ դիմողի (ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդ) դատողությունները որևէ կերպ իրավաբանորեն փաստարկված չեն։
Լրահոս
0