https://arm.sputniknews.ru/20241126/murmanski-paratvonum-stepanakerti-rusakan-dramatikakan-tatrvonn-arzhanacel-e-2-diplvomi-83386235.html
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը Մուրմանսկի փառատոնում արժանացել է 2 դիպլոմի
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը Մուրմանսկի փառատոնում արժանացել է 2 դիպլոմի
Sputnik Արմենիա
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնին ներկայացրել է Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործության հիման վրա բեմադրված «Ամբողջ ձայնով» ներկայացումով: 26.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-26T15:51+0400
2024-11-26T15:51+0400
2024-11-26T16:04+0400
ստեփանակերտ
թատրոն
դիպլոմ
մուրմանսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1a/83383118_0:214:1280:934_1920x0_80_0_0_bdf335c96029b403d5e71b2af700b64b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Մուրմանսկում «Արկտիկական բեմ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնին շնորհվել է երկու դիպլոմ։ Այս մասին հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը։Փառատոնն անցկացվել է նոյեմբերի15-22-ը և համախմբել 14 խմիբ վեց երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս և Սերբիա:Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնին ներկայացրել է «Ամբողջ ձայնով» ներկայացումը, որը բեմադրել է գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովան՝ Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործության հիման վրա։Մուրմանսկ քաղաքի մշակույթի գծով կոմիտեի նախագահ, Ռուսաստանի թատերական գործիչների միության տարածաշրջանային բաժնի նախագահ Ելենա Կրինժինան նշել է հիանալի դերասանական խաղն ու ռեժիսոր Ժաննա Կրիկորովայի բացառիկ գեղարվեստական լուծումները՝ մատնանշելով բեմական հիասքանչ ռուսերենը։Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում կհնչի Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» հայկական օպերանՀիշեցնենք, որ թատրոնը ստեղծվել է 2022 թվականի մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում։ Հիմնադիրն ու տնօրենը Ալեքսանդր Բորդովն է, գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը՝ Ժաննա Կրիկորովան։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության արտագաղթից հետո թատրոնը վերածնվեց Երևանում և գործում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությամբ։ Հոգաբարձուների խորհրդի նախագահն է Յուրի Նավոյանը։
ստեփանակերտ
մուրմանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1a/83383118_0:0:1280:960_1920x0_80_0_0_6aa5db6d4ea5b40236d1f29cb23b7508.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստեփանակերտ, թատրոն, դիպլոմ, մուրմանսկ
ստեփանակերտ, թատրոն, դիպլոմ, մուրմանսկ
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը Մուրմանսկի փառատոնում արժանացել է 2 դիպլոմի
15:51 26.11.2024 (Թարմացված է: 16:04 26.11.2024) Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնին ներկայացրել է Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործության հիման վրա բեմադրված «Ամբողջ ձայնով» ներկայացումով:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Մուրմանսկում «Արկտիկական բեմ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնին շնորհվել է երկու դիպլոմ։ Այս մասին հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը։
Փառատոնն անցկացվել է նոյեմբերի15-22-ը և համախմբել 14 խմիբ վեց երկրներից՝ Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս և Սերբիա:
Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնին ներկայացրել է «Ամբողջ ձայնով» ներկայացումը, որը բեմադրել է գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովան՝ Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործության հիման վրա։
Մուրմանսկ քաղաքի մշակույթի գծով կոմիտեի նախագահ, Ռուսաստանի թատերական գործիչների միության տարածաշրջանային բաժնի նախագահ Ելենա Կրինժինան նշել է հիանալի դերասանական խաղն ու ռեժիսոր Ժաննա Կրիկորովայի բացառիկ գեղարվեստական լուծումները՝ մատնանշելով բեմական հիասքանչ ռուսերենը։
Հիշեցնենք, որ թատրոնը ստեղծվել է 2022 թվականի մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում։ Հիմնադիրն ու տնօրենը Ալեքսանդր Բորդովն է, գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը՝ Ժաննա Կրիկորովան։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության արտագաղթից հետո թատրոնը վերածնվեց Երևանում և գործում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությամբ։ Հոգաբարձուների խորհրդի նախագահն է Յուրի Նավոյանը։