00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2024
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը. արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի օգնականը չի հստակեցրել, թե որն է նման որոշման պատճառը։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ Պետերբուրգում: Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, - հայտարարել է դիվանագետը,– նիստը հայկական կողմի խնդրանքով կազմակերպվել է Ռուսաստանի տարածքում, բայց կնախագահի ՀՀ վարչապետ Փաշինյանը»:

ՌԴ նախագահի օգնականը հավելել է` հրավերներն ուղարկվել են։
Միաժամանակ Ուշակովը հաստատել է, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը զգուշացրել է, որ դեմ չէ նիստում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը:
Նա նշել է, որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում հայ գործընկերների` արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքը, սակայն Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները:
«ՀԱՊԿ-ի աշխատանքին ֆիզիկապես վերադառնալու համար դռները բաց են, և մենք հույս ունենք, որ Հայաստանի ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերսկսեն իրենց համագործակցությունն այդ կազմակերպության շրջանակում», - հավելել է Պուտինի օգնականը:
Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Աստանայում: Միջոցառմանը, բացի գագաթնաժողովը հյուրընկալող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևից, կմասնակցեն ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդներ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սադիր Ժապարովը և Էմոմալի Ռահմոնը:
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
ՀՀ վարչապետը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Լրահոս
0