00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրջ մտահոգություններ. ի՞նչ ցույց տվեց Բաքվի համաժողովը

© AP Photo / Peter DejongCOP-29
COP-29  - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2024
Բաժանորդագրվել
Մեկնաբանները փաստում են՝ կլիմայի հարցերին նվիրված համաժողովը, որն անցկացվեց Բաքվում, կատարյալ ձախողման եզրին էր, քանի որ երկու շաբաթվա ընթացքում մոտ 200 պետությունների ներկայացուցիչները չկարողացան համընդհանուր համաձայնության հասնել։
Բայց նրանք որոշեցին մնալ ևս երկու օր, ինչից հետո հայտարարեցին, որ վերջնական որոշում ի վերջո հաջողվեց կայացնել, և մինչև 2035 թվականը աղքատ երկրները ամեն տարի 300 միլիարդ դոլարի փոխհատուցում կստանան կլիմայական փոփոխություններով պայմանավորված վնասների համար։
Սակայն այդ թիվն էլ գրեթե ոչ մեկին չգոհացրեց, քանի որ նախ զարգացող երկրները շատ ավելի մեծ գումար՝ 1 տրիլիոն դոլար էին ակնկալում, և երկրորդ՝ անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենահամեստ խոստումները կա՛մ շատ մեծ ուշացումով են կատարվում, կա՛մ ընդհանրապես չեն կատարվում։ Այնպես որ երևի կարելի է համաձայնել ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալ Գորի հետ, որն այսպես բնորոշեց Բաքվի համաժողովը. «Տապալումից խուսափեցինք, բայց հաջողության էլ չհասանք։ Ձեռք բերված արդյունքը կանվանեի «բացարձակ նվազագույն»»։
Ո՞վ շահեց, իսկ ո՞վ տուժեց․ Աբրահամյանը՝ Բաքվում անցկացված COP29 գագաթնաժողովի մասին
Որոշ փորձագետներ շատ ավելի մռայլ գնահատականներ են հնչեցնում՝ կարծիք հայտնելով, թե Բաքվում ավարտված այս հավաքը նշանավորեց ակնհայտ հետընթաց գլոբալ ջերմացման դեմ պայքարում։ Ինչո՞ւ։ Եկեք խոստովանենք՝ այս տարի բնությունը բարյացակամ էր հայաստանցիներիս հանդեպ. ամառը բավական մեղմ էր, համենայնդեպս այնպես չէր, ինչպես նախորդ տարիներին, երբ օգոստոսին շաբաթներ շարունակ սնդիկի սյունը 40 աստիճանից չէր իջնում։ Այնինչ մասնագետներն արդեն կանխատեսում են, որ այս տարին ռեկորդային է ճանաչվելու։ Ճիշտ է` վերջին տասը տարիների ընթացքում էլ էր ջերմաստիճանն անընդհատ բարձրանում, բայց այս տարվա աճն առաջին անգամ գերազանցեց 1,5 աստիճանի սահմանը։ Այսինքն` մարդկությունը հատեց այն «կարմիր գիծը», որը հենց ինքն էր սահմանել 2015 թվականին Փարիզում։
Մի երկու խոսք այդ մոգական մեկուկես աստիճանի մասին։ Աշխարհում տրամագծորեն հակառակ երկու կարծիք կա։ Ոմանք պնդում են, թե մեր մոլորակը տաքանում է, և դրանում հիմնականում մարդկությունն է մեղավոր իր վնասակար ազդեցությամբ։ Ընդդիմախոսները համոզված են, որ բոլորովին այդպես չէ, և ջերմացումն ունի իր բնական պատճառները, որոնց դեմ պայքարելն անիմաստ է։ Բայց բոլորն էլ ասում են՝ եկեք պարզենք, թե որքան է եղել ջերմաստիճանը այսպես կոչված նախաինդուստրիալ ժամանակաշրջանում, և պայմանավորվենք՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ ցուցանիշը մեկուկես աստիճանից ավելի չգերազանցվի։ Այս տարի առաջին անգամ գերազանցվել է։ Եվրոպական կլիմայական ծառայության փոխնախագահ Սամանտա Բերջեսը հայտարարել է. «Մենք հատել ենք գլոբալ ջերմաստիճանային ռեկորդների շեմը»։
Ձեր միջնորդությունը ձախողվեց. Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բաց նամակ է հղել Շառլ Միշելին
Բայց կա ևս մի կարևոր հանգամանք, որը խիստ անհանգստացնում է բնապահպաններին՝ Ամերիկայի նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը։ Հայտնի է, որ նա այն մարդկանցից է, որոնք մեծ բլեֆ են համարում գլոբալ ջերմացման մասին պնդումները, և առաջին պաշտոնավարման ժամանակ նա իր երկիրը դուրս է բերել Փարիզյան համաձայնագրից։ Ճիշտ է` Ջո Բայդենը, մտնելով Սպիտակ տուն, անմիջապես ամեն ինչ վերականգնել է, բայց հիմա Թրամփն արդեն հայտարարել է, որ ավելի հեռուն է գնալու և հրաժարվելու է նաև կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայից. իսկ դա հիմնարար փաստաթուղթ է ողջ աշխարհի համար։
Բաքվի համաժողովի եզրափակիչ փաստաթղթի հետ կապված լուրջ մտահոգությունը նաև այն է, որ նրանում բացարձակ ոչ մի հիշատակում չկա նավթի և գազի մասին, որոնք համարվում են ջերմացման հիմնական պատճառներից։ «Երևի այլ կերպ չէր էլ կարող լինել։ Չէ՞ որ հենց համաժողովի բացման ժամանակ Իլհամ Ալիևն ասաց, որ նավթն ու գազն Աստծո պարգևն են։ Դրանց հետո ո՞վ կհանդգնի պայքարել Աստծո տված բարիքների դեմ»,- հեգնում է մեկնաբաններից մեկը։
Եվ գլխավոր հարցը՝ եթե իրոք մինչև 2035 թվականը զարգացող երկրներին ամեն տարի 300 միլիարդ դոլար է տրվելու, ապա կոնկրետ ո՞վ է հատկացնելու այդ գումարը, և կոնկրետ ո՞ր երկրներին է այն բաժին հասնելու։ Ըստ պարզ տրամաբանության` փողը պիտի տան զարգացած երկրները, որոնք ամենից շատն են շահել բնության համար վնասակար ինդուստրիալիզացիայից։ Բայց որևէ առաջատար երկրի բյուջեում բացարձակ որևէ հիշատակում չկա այդ միլիարդների մասին, և դա հասկանալի է՝ գումարը հատկացնում են հիմնականում խոշոր բանկերը և միջազգային կազմակերպությունները։ Այսինքն` եթե ես` որպես զարգացող երկրի ներկայացուցիչ, հարցնեմ որևէ տերության ղեկավարի՝ ո՞վ է մեղավոր, որ Հայաստանին ոչ մի կոպեկ չեք հատկացրել, այդ առաջնորդը իրավունք կունենա ժպիտով պատասխանելու. «Ինչպես ձեզ մոտ են ասում, պատասխանատու ենք, բայց հո մեղավո՞ր չենք»։
Ու ես ստիպված պիտի համաձայնեմ նույն Ալ Գորի հետ, որը փաստել է. «Այսօրվա լիդերները խուսափում են պատասխանատվությունից և նախընտրում են խոսել տասնամյա հեռանկարի մասին։ Բայց ախր չի բացառվում, որ 10 տարի հետո այդ մարդկանցից որևէ մեկն այլևս ղեկավար չի լինելու»։
Լրահոս
0