00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի առնչությամբ դիմել է դատախազություն

© Sputnik / Aram NersesyanԴատախազություն
Դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2024
Դատախազություն
Բաժանորդագրվել
Նախարարությունը խիստ մտահոգված է, որ քրեական ենթամշակույթ կրող ֆիլմում անչափահասներ են ներգրավված։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Դուքենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ դիմել է գլխավոր դատախազություն։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ֆիլմի որոշ հատվածներ reel-երի տեսքով հայտնվել են սոցցանցերում և դժգոհության ալիք բարձրացրել հանրության շրջանում։ Սոցցանցերի օգտատերերը դժգոհում են, որ երեխաները կարող են ընդօրինակել ու փորձել նմանվել ֆիլմում նկարահանված կերպարներին։
Ամենաշատը տարածվել է ֆիլմի մի հատված, որում երևում է, որ անչափահասները ծխում են, վատ բառապաշարով խոսում իրար հետ, արցախցուն ծեծելու կոչ անում։
Հաշվի առնելով ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ նախարարությունը «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է ֆիլմի վերլուծություն անել և եզրակացություն ներկայացնել։
Ըստ ՊՈԱԿ-ի եզրակացության՝ ֆիլմի դիտումից հետո դեռահասը կարող է նույնականացնել իրեն գլխավոր հերոսների հետ ու անգիտակցաբար սկսել կիրառել նույնատիպ վարքագիծ։
«Բացի այդ, ֆիլմի գրեթե բոլոր հերոսներն աչքի են ընկնում խոսքային հաղորդակցման անընդունելի դրսևորումներով, քրեական ենթամշակույթ կրող անձանց բնորոշ ժեստերի կիրառմամբ, ինչը ևս կարող է ընդօրինակվել երեխայի կողմից»,- ասված է եզրակացությունում։
Գերատեսչությունը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմում անչափահասների ներգրավվածությունը և մասնակցությունը։
ԿԳՄՍՆ-ն դիմել է դատախազություն, որպեսզի նշված հանգամանքներն ուսումնասիրվեն ու համապատասխան միջոցներ ձեռնարկվեն։
Լրահոս
0