00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արթուր Խաչիկյան
Անհասկանալի է, թե ԱՄՆ հեռացող վարչակազմի հետ հանդիպումն ինչ օգուտ կարող է տալ. Արթուր Խաչիկյան
09:06
4 ր
Արա Մկրտչյան
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը երբևէ ստուգում չի իրականացրել «Երևանի ավտոբուս»-ում
09:12
3 ր
Սուրեն Պարսյան
Հեղուկ գազը կշարունակի թանկանալ. Սուրեն Պարսյան
09:16
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:21
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունները խլում են արցախցիների խնայողությունները. պատգամավոր

Բաժանորդագրվել
Պատգամավորի խոսքով` գումարն առանց մարդու համաձայնության տալիս են կենսաթոշակային հիմնադրամին, վերջինս էլ ներդրում է անում, մինչդեռ ցանկացած քաղաքացի կարող է այդ ավանդային պայմանագիրը կնքել ցանկացած բանկի հետ:
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները որոշել են Արցախի Հանրապետության քաղաքացիների խնայողությունները խլել և օգտագործել ըստ իրենց հայեցողության։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ արցախցիների կենսաթոշակային կուտակային գումարները այս պահին սառեցված են:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն արցախցիների խնդրանքով դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան։ Նա նշել էր, որ հարցը վերաբերում է «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքին։ Վիճարկվում է օրենքի այն դրույթը, որը փոփոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսին, և որով նախատեսվել է արցախցիների կուտակած գումարներն առանց նրանց կամքը հաշվի առնելու ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։
«Կան Արցախի Հանրապետության քաղաքացիներ, որոնք ունեին կենսաթոշակային խնայողություններ. պատերազմից, հայաթափումից, էթնիկ զտումից հետո մարդկանց մոտ ծանր սոցիալ-տնտեսական խնդիրներ են, և մարդկանց մեծամասնության համար հույսը այդ խնայված գումարներն են։ Եթե իրենք Արցախի քաղաքացիներին ավտոմատ բերում են ՀՀ քաղաքացու իրավական ռեժիմի, այդ դեպքում ինչի՞ բոլոր հարցերում այդքան հետևողական չեն, թող բոլորին միանգամից առաջարկեին ՀՀ քաղաքացիություն և ասեին՝ ով չի ուզում, կարող է հրաժարվել»,–ասաց Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով` այդ գումարն առանց մարդու համաձայնությունը ստանալու տալիս են կենսաթոշակային հիմնադրամին, վերջինս էլ ներդրում է անում։ Մինչդեռ ցանկացած քաղաքացի կարող է այդ ավանդային պայմանագիրը կնքել ցանկացած բանկի հետ:
ՀՀ կառավարությունը կրճատում է ԼՂ–ից տեղահանվածների դրամական օգնությունը
Լրահոս
0