00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շահերի բախում․ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանին չեն տուգանի ժամկետն անցնելու պատճառով

© Sputnik / Aram NersesyanՎեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը
Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2024
Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վեդու համայնքապետը 2 պայմանագիր է կքնել քեռու ընկերության հետ, որոնցից մեկի դեպքում խախտել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքը։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը վարչական իրավախախտում է թույլ տվել՝ նա քեռու ընկերության հետ պայմանագիր կնքելուց առաջ շահերի բախման մասին չի հայտնել։ Հարցն այն է, որ այդ իրավախախտման համար նրան չեն կարող տուգանել, քանի որ տույժ նշանակելու 1 տարվա ժամկետնը անցել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից (ԿԿՀ)։
Ավելի վաղ «Հետք» պարբերականը գրել էր, որ Սարգսյանը 2023 թվականի օգոստոսի 30-ին շուրջ 1 մլն դոլարի պայմանագիր է կնքել իր քեռու՝ Գրիգոր Մանուկյանին պատկանող «Նոյավան» ՍՊԸ-ի հետ։
Հանձնաժողովից հայտնել են, որ հրապարակումն ուսումնասիրել են շահերի բախման տեսանկյունից։ Այնտեղ ուշադրություն է դարձվել, որ «Նոյավանը» և Վեդու համայնքապետարանը 2 պայմանագիր են ստորագրել։ Մեկը ստորագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Վեդու քաղաքային, Նոր ուղի, Գինեվետ, Արալեզ, Այգավան և Փոքր Վեդի բնակավայրերում փողոցների գազիֆիկացման աշխատանքներն իրականացնելու համար։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 109 000 000 դրամ:
ԿԿՀ-ից հայտնում են, որ մրցույթն անցկացվել է «Հրատապ բաց մրցույթ» ընթացակարգով և դրան մասնակցել է 13 կազմակերպություն: Գրիգոր Մանուկյանի ընկերությունը հաղթել է, քանի որ ամենանվազ գնառաջարկն է ներկայացրել։
Երկրորդ պայմանագիրը կնքվել է 2023 թվականի օգոստոսի 30-ին՝ Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 279 999 972 դրամ: Այստեղ էլ է «Նոյավանը» հաղթել, քանի որ կրկին ամենանվազ գնառաջարկն է արել, իսկ մրցակիցը «Արտաշատ ԷՑՇ» ՍՊԸ-ն է եղել, որի գնառաջարկը կազմել է 294 606 000 դրամ:
«Գործում առկա փաստական հանգամանքները և վերաբերելի իրավակարգավորումների ամփոփման արդյունքում արձանագրվել է, որ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը 2022 և 2023 թվականներին համայնքային կարիքների համար գնման 2 պայմանագիր է կնքել օրենքի իմաստով իր հետ փոխկապակցված անձի՝ մորեղբոր բաժնեմասնակցությամբ և վերջինիս կողմից ղեկավարվող «Նոյավան» ՍՊԸ-ի հետ»,- ասված է հարցման պատասխանում։
Հանձնաժողովից նշում են, որ շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն չներկայացնելը որպես զանցանք նախատեսված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.31. հոդվածով, որն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունվարի 2-ից։ Մինչ այդ նման պահանջ առկա չի եղել, հետևաբար հնարավոր չէ քննարկել վարչական իրավախախտման հարցը։
«Ինչ վերաբերում է 2-րդ պայմանագրին, ապա Գարիկ Սարգսյանը, որպես համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, պարտավոր էր հանձնաժողով ներկայացնել շահերի բախման վերաբերյալ հայտարարություն նախքան 2023 թվականի օգոստոսի 30-ի պայմանագրի կնքումը։ Այդ քայլի չկատարումը հանգեցրել է պահանջների խախտման։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով նախատեսված վարչական տույժ նշանակելու 1 տարվա ժամկետը անցել է, հանձնաժողովի կողմից սույն դեպքով տույժ կիրառելը հնարավոր չէ»,- հայտնում են ԿԿՀ-ից։
Նշենք որ համապատասխան հոդվածով Սարգսյանին պետք է 300 000 դրամով տուգանեին։
«Հետքի» հրապարակման մեջ ասվում է, որ Սարգսյանի քեռին 2018թ. հեղափոխությունից հետո աշխատել է Արարատի մարզպետարանում՝ լինելով այդ ժամանակ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Սարգսյանի օգնականը: Արարատ համայնքի ավագանու ընտրություններում նա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 5-րդ համարն էր և այժմ ավագանու անդամ է:
Մորեղբայրը` Գրիգոր Մանուկյանը պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ շահերի բախման հարց չի տեսնում։
Լրահոս
0