00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սնանկացման հասցնելու չափի տուգանքներ են. ՀՀ–ում գործող դեղատները խնդրի առաջ են կանգնել

© Sputnik / Andranik GhazaryanԴեղատուն
Դեղատուն - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2024
Դեղատուն
Բաժանորդագրվել
Տնտեսվարողը համոզված է` տուգանելով դեղատներին` ընդամենը փորձ է արվում ստեղծել վախի մթնոլորտ, իսկ խնդիրը մնում է չլուծված։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում ներդրված էլեկտրոնային դեղատոմսերի համակարգը, որը ժամանակին բուռն քննարկումների թեմա դարձավ, փաստացի չի գործում։ Sputnik Արմենիայի անցկացրած փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ բոլոր նրանք, ովքեր վերջին շրջանում դիմել են բժշկի, դեղատոմսը ստացել են թղթային տարբերակով։ Տպավորություն է, որ բժիշկները չգիտեն էլ այդ օրենքի մասին, մինչդեռ տուժում են դեղատները, որոնք տուգանվում են դեղերն առանց էլեկտրոնային դեղատոմսի վաճառելու համար։
Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ–ում դեղատնային գործունեություն իրականացնող մի շարք ընկերություններ, որոնք միասին ներկայացնում են ավելի քան 600 դեղատներ, նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հանձնարարել իրավասու մարմիններին դադարեցնել էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված ոչ իրավաչափ և անհամաչափ տուգանքներ կիրառելու գործելակերպը, որը դեղատների սեփականատերերին կարող է հասցնել սնանկացման եզրին։

Ո՞վ է մեղավոր

«Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը պնդում է, որ էլեկտրոնային դեղատոմսերի բացակայության համար ոչ թե դեղատներն են մեղավոր, այլ ՀՀ առողջապահության նախարարությունը, որը չի վերահսկում դաշտն ու ստիպում բժիշկներին աշխատել օրենքով։

«Եթե բժիշկը դեղը դուրս գրի էլեկտրոնային եղանակով, ապա դեղը դեղատանն էլեկտրոնային եղանակով ավտոմատ կիրացվի։ Դա շատ հեշտ ձև է, բոլոր դեղատները նորմալ կարողանում են օգտվել դրանից, որևիցե խնդիր այդտեղ չէր կարող լինել։ Մինչդեռ համատարած բոլոր բժիշկները դեղերը սահմանված եղանակով չեն նշանակում։ Դրա մասին բուժկենտրոնների ղեկավարները տեղեկացվել են, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունն էլ օնլայն հետևում է ու տեսնում, որ մասսայական թողտվություն է համակարգում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վարսանյանը։

Փաշինյանի երազած հերոսն էլ է տուգանվում

Վարսանյանի խոսքով` սկզբնական շրջանում որոշ դեղեր էլեկտրոնային դեղատոմսերով դուրս գրվեցին, իսկ հետո մնացին միայն ապահովագրական ընկերությունների ու պետպատվերի շրջանակում դուրս գրվող էլեկտրոնային դեղատոմսերը։
Ըստ նրա` էլեկտրոնային «Արմեդ» համակարգի ինֆորմացիան (որտեղ հավաքվում են նաև էլեկտրոնային դեղատոմսերի մասին տվյալները) տրամադրվում է տեսչական մարմնին, որն էլ ամեն մի դեղի համար տուգանում է։
«Սկզբում տուգանքը կազմում էր 1–2 մլն դրամ։ Սա անիմաստ թիվ է, սնանկացման հասցնելու չափի տուգանք, ահաբեկչական ակտեր։ Իսկ հիմա ոչ թե ամեն անուն դեղի համար են տուգանում, այլ ամեն մի հատիկ դեղի համար։ Սա կամայական վարչարարություն է. աբսուրդ է` մի օր առաջ մի ձև էին տուգանում, հիմա ձեռագիրը փոխել են»,– ասաց Վարսանյանը։
Նա նշեց, որ, օրինակ, «Թեոֆարմա» դեղատների ցանցի տնօրեն Վահրամ Մակինյանը տուգանվել է 116 մլն դրամով։
«Մակինյանը Փաշինյանի երազած թիվ մեկ հերոս հարկատուն է` արդյունք ստեղծող, աշխատող, հարկերը պարտաճանաչ մուծող, իսկ իրականում նա այս ամեն ինչի երեսպաշտության զոհն է։ Նա Կաֆկայի «Դատավարության» հերոսի նման է` պատժվում է, բայց չգիտի` ինչի համար։ Այս ամենը վախի մթնոլորտ մտցնելու համար է, թե չէ այլ հիմք չկա»,– ընդգծեց Վարսանյանը։
Տնտեսվարողը վստահ է` առողջապահության նախարարությունը, դեղատներին այս ձևով տուգանելով, խնդիրը չի լուծի։ Ըստ նրա` նախարարությունն ընդամենը պետք է կատարի իր գործը` բոլոր լծակներն ունի վերահսկելու բուժկենտրոնների աշխատանքը, հետևելու ու ապահովելու էլեկտրոնային դեղատոմսերի այս համակարգի իրականացումը։
Հիշեցնենք` այս տարվա մարտի 1–ից էլեկտրոնային դեղատոմսերով է վաճառվում 470 անուն դեղ, որից 375–ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում ներառվել է ՀՀ–ում գրանցված դեղերի 20 տոկոսը, իսկ ՀՀ–ում ընդհանուր առմամբ կա գրանցված 3 370 անուն դեղ։ Ցուցակում ներառված են հակաբիոտիկներ, հակասնկային և մի շարք այլ տեսակների դեղամիջոցներ:
2025 թ. հունվարի 1–ից էլեկտրոնային տարբերակով կվաճառվի արդեն 2 566 անուն դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրվելու ցանկում։
Լրահոս
0