00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոլաբորանտը պոզով–պոչով չի լինում. ադրբեջանագետը` Փաշինյանի հայտարարության մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2024
Բաժանորդագրվել
Քաղաքական գործիչները և փորձագետները խիստ վտանգավոր են համարում Փաշինյանի հայտարարությունը` ենթատեքստում տեսնելով ադրբեջանական օրակարգի լեգիտիմացում։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Արևմտյան Հայաստանի և այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» միջև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած զուգահեռը դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Արդեն արձագանքներ կան ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից և փորձագետներից։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր. «Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ–որ մարդկանց գրգռում ենք»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ ուղիղ 11 օր առաջ Վիեննայում ավստրիական միջնորդությամբ կազմակերպած մի քննարկման ժամանակ մի ադրբեջանցի ասել է բառացի նույն միտքը, ինչ Փաշինյանը։
«Ադրբեջանցին պարզապես օրինակը Արցախով էր բերում: Ես սա առաջին անգամ էի լսում ադրբեջանցիներից: Կրկնում եմ՝ Փաշինյանն ասաց բառացի նույն տրամաբանությամբ միտք, որը ադրբեջանցի մի հայտնի քաղաքական գործիչ ասել էր ինձ հակադարձելիս»,– գրել է Մամիջանյանը:
Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանն անդրադարձել է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը` հիշեցնելով, որ 1915թ–ին 1.5 միլիոն հայ ցեղասպանվել է, աքսորվել են ողջերն իրենց տներից, քաղաքներից՝ թողնելով ունեցածն ու մեր մշակութային ժառանգությունը: Նա նշել է, որ այս փաստն ընդունել են աշխարհի գրեթե 30 երկիր` դատապարտելով Օսմանյան կայրսության արածն ու որակելով այն «ցեղասպանություն»:
«Այս ամենի արդյունքում է, որ այսօրվա Թուրքիայի արևելյան մասը հայերն անվանում են «Արևմտյան Հայաստան»: Եվ սա բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է»,– ընդգծել է պատգամավորը:
Փորձագիտական շրջանակում ևս մեծ ռեզոնանս է առաջացրել Փաշինյանի այս հայտարարությունը։ Մասնավորապես, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր Telegram ալիքում գրել է, որ Ադրբեջանում նախագահի մակարդակով քարոզվող «արևմտյան Ադրբեջան» թեզը (որով ողջ ՀՀ տարածքի նկատմամբ տարածքային հավակնություններ են առաջ քաշվում) Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ուղղելու փոխարեն, Փաշինյանն այն ուղղում է հայ հանրության դեմ։
«Կոլաբորանտը պոզով–պոչով չի լինում, հենց այսպիսին է լինում…»,– գրել է Հայրապետյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Արևմտյան Հայաստանի և Արևմտյան Ադրբեջանի միջև` Փաշինյանի արած զուգահեռը անտեղի, գռեհիկ համեմատություն է համարում։
«Դրանով, փաստորեն, մի կողմից ցեղասպանության փաստի ուրացման հերթական քայլն է անում, մյուս կողմից էլ հերթական անգամ լեգիտիմացնում Ադրբեջանի օրակարգը։ Ինձ թվում է` նա նաև հող նախապատրաստեց ՀՀ զինանշանից Արարատի պատկերը հանելու ուղղությամբ»,– ընդգծեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է «արևմտյան Ադրբեջան» վերադառնալու նախաձեռնող խումբ:
Հավելենք, որ նոյեմբերի 22–ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի շարք առանցքային թեմաների. նա խոստովանեց, որ գերատեսչությունների ղեկավարներին իրենց պաշտոններից ազատման մասին տեղեկացրել է sms–ով, երկու պատգամավորի էլ հորդորել մանդատները վայր դնել։ Բացի այդ, նա նշեց, թե ում է նշանակելու ՔԿ նախագահի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի փոխարեն։ Վարչապետը նաև զուգահեռներ անցկացրեց Արևմտյան Հայաստանի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» միջև, խոսեց խաղաղության պայմանագրից, ՀՀ սահմանազատված հատվածներից դիտորդներին հանելուց, չբացառեց միջազգային քրեական դատարանում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը։
Լրահոս
0