00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի 4–րդ հանրապետությունը կունենա ուրիշ վարչապետ, ու նա կլինի վերջինը. Ղևոնդյան

Բաժանորդագրվել
Քաղաքագետի կարծիքով` 4–րդ հանրապետությունը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, լինելու է ուղղակի տարածք, որտեղ պետք չէ ԳԱԱ, բանակ։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է Հայաստանի 3–րդ հանրապետության վերջի մասին ու այս ենթատեքստում պատահական չէ Անկախության հռչակգրի շուրջ սկսված բանավեճը։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Անկախության հռչակագիրը 3–րդ հանրապետության ծննդյան վկայականն է։ Այո՛, խոսքը նոր` 4–րդ հանրապետության մասին է, որի մասին առաջին անգամ խոսել է ՀՀ 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանը»,– նշեց Ղևոնդյանը։
Ըստ նրա` Հայաստանի 4–րդ հանրապետությունը լինելու է տարածք. իրավաքաղաքական իմաստով այն դեռևս կարող է կոչվել ՀՀ, սակայն բովանդակային առումով այն լինելու է ուղղակի տարածք։
«Վիլայեթն էլ է տարածք։ Տարածքում պետք չէ ԳԱԱ, բանակ, քանի որ խաղաղության օրակարգը դա առևտրի, սնվելու, հաճույքների օրակարգն է։ Այսինքն` երբ մենք խոսում ենք 4–րդ հանրապետության մասին, հավանաբար այն կունենա ուրիշ վարչապետ, ու նա կլինի Հայաստանի վերջին վարչապետը` մեծ հաշվով որպես պետության։ Այն կոնֆիգուրացիան, որի մեջ մենք հիմա ապրում ենք գեոպոլիտիկ առումով, մեր բոլոր հնարավոր գործընկերների հետ, որոնք այս կամ այն աշխարհաքաղաքական խաղի պայմաններում կարող էին ներուժի որոշակի տրամադրում ապահովել Հայաստանի համար, իրենք փորձում են իրենց սեփական խնդիրները լուծել, քանի որ աշխարհն անկայուն է»,– ընդգծեց քաղաքագետը։
Նրա խոսքով` երբ ասում ենք նոր աշխարհակարգ, դա միայն Ուկրաինայում, Ռուսաստանում չի ձևավորվում, դա ձևավորվում է ամբողջ հարավային կիսագնդում, Հարավարևելյան Ասիայում, Հարավային Կովկասում, Աֆրիկայում, Երուսաղեմում և, ամենակարևորը` Վատիկանում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա փետրվարին Ազգային ժողովում մեկնաբանելով, թե ինչ նկատի ունի, երբ ասում է 4-րդ հանրապետություն, ասել էր, որ նկատի ունի ընդունված նոր Սահմանադրություն, այլ ոչ թե փոփոխություն, որն ընդունվել է ժողովրդի կողմից, և բոլորը, նույնիսկ դեմ քվեարկողներն ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել։
Իսկ փետրվարի 1–ին Հանրային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում Թուրքիան ու Ադրբեջանը նա համեմատել էր ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Նա նշել էր` որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվե՞լ ցլի ոտքերի տակ, թե՞ պետք է հանի–շպրտի այն և փրկվի։
Բլեֆ ու պարզամտություն. Արամ Մանուկյանը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
Լրահոս
0