00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը լավ կանի` հավատա Պուտինին

© Sputnik / Кристина Кормилицына / Անցնել մեդիապահոցՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2024
Բաժանորդագրվել
Անգլո-սաքսոնական հեռահար զենքով ՌԴ–ին հարվածելուն ի պատասխան արձակված «Օրեշնիկ» միջին հեռահարության գերձայնային բալիստիկ հրթիռը Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտությունը նոր մակարդակի է հասցրել: Այս թեմայի շուրջ խորհրդածում է ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Պյոտր Ակոպովը։
Կոնկրետ որտե՞ղ։ Հասկանալի է, որ ոչ ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի տարածքում (ինչը ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի պատերազմի սկիզբը կդառնար), բայց անգլո-սաքսոնական թիրախ դժվար չէ գտնել նաև նրանց սահմաններից դուրս։ Ընդ որում, նախապես հայտարարվում է նաև մեր արձագանքը ատլանտիստների հաջորդ քայլին. «Ագրեսիվ գործողությունների սրման դեպքում կպատասխանենք նույնքան վճռական և հայելային»:։
Սա վերջնագիր կամ սպառնալիք չէ, սա նախազգուշացում է։ Պատահական չէ, որ Պուտինը ժողովրդին և աշխարհին ուղղված իր ուղերձն ավարտեց` նշելով, որ մենք հիմա էլ պատրաստ ենք բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով, բայց միևնույն ժամանակ պատրաստ ենք նաև իրադարձությունների ցանկացած զարգացման. պատասխան միշտ լինելու է»:
Ռուսաստանին լավ չեն ճանաչում. Ալեն Ղևոնդյանը` Պուտինի հայտարարության մասին
Արևմուտքի արձագանքից անմիջապես պարզ դարձավ, որ այնտեղ դեռ տրամադրություն ստեղծողը կասկածողներն են։ Քննարկումը հանգում է նրան, որ Պուտինին հետագա սրացում պետք չէ, և որ նա պարզապես փորձում է սպառնալիքներով հետ պահել Արևմուտքին սրացումից, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև իրական ուղիղ բախման վտանգ, այնուամենայնիվ, չկա։
Սրա հետ կարելի էր նույնիսկ համաձայնել` մեկ սկզբունքային ճշգրտումով։ Այո, Ռուսաստանն Արևմուտքի հետ ուղիղ պատերազմ չի ուզում, իսկ Արևմուտքը չի ուզում ուղիղ պատերազմ Ռուսաստանի հետ, բայց հենց Արևմուտքն է հիմա փորձում ռազմական ճանապարհով մի կտոր պոկել Ռուսաստանից, ոչ թե հակառակը։
Այն փաստարկը` Ռուսաստանն է «առաջինը սկսել», այստեղ չի աշխատում. Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունը մեր երկրի պարտադրված արձագանքն էր Արևմուտքի` «Ուկրաինայի առևանգումն» ամրապնդելու փորձին, այսինքն` ռուսական աշխարհի արևմտյան հատվածն առևանգելու։ Ռուսաստանն այս դեպքում ագրեսոր չէ, այլ պաշտպանվող կողմ, եթե իրադարձությունները հասկանանք իսկապես հաջորդական և ամբողջական։
Հենց Ուկրաինայի նկատմամբ ծրագրերից հրաժարվելու` Արևմուտքի դժկամությունը հակամարտությունը հասցրեց Արևմուտքի և Ռուսաստանի միջև պրոքսի-պատերազմի ներկայիս մակարդակին` Ուկրաինայի խեղճ քաղաքացիների ձեռքերով։ Պատերազմի, որտեղ կողմերի խաղադրույքներն անհամեմատելի են, ինչպես անհամադրելի են նրանց շահերը։
Աշխարհում ոչ ոք նման զենք դեռ չունի․ Պուտինը` «Օրեշնիկի» սերիական արտադրության մասին
Արևմուտքի համար Ուկրաինան կարևոր է միայն Ռուսաստանի թուլացման և նրան Եվրոպայից դուրս մղելու համատեքստում։ Նրանց թվում է, որ Արևմուտքի և Ռուսաստանի հազարամյա դիմակայության մեջ հիմա պատմական բեկում է տեղի ունենում և Ռուսաստանից կարելի է ոչ միայն մի կտոր պոկել, այլ հաջողությամբ և ընդմիշտ ինտեգրել այն արևմտյան աշխարհի կազմին։
Բայց հիմա Արևմուտքում այդ մասին ուղիղ խոսել չի կարելի, ուստի Ռուսաստանի հետ հակամարտության անհրաժեշտության այլ հիմնավորումներ են հնարվում։ Գլխավորը «Եվրոպային ռուսական սպառնալիքն է»։
Չի կարելի Պուտինին թույլ տալ հաղթել Ուկրաինայում, որովհետև դրանից հետո նա կհարձակվի Եվրամիության երկրների վրա. սա է ամբողջ արևմտյան քարոզչության անկյունաքարը։
Բացարձակ սուտ է, բայց Արևմուտքում դրան համարձակվում են առարկել միայն հակահամակարգային և համակարգից դուրս գտնվող քաղաքական գործիչները։ Մյուսները հնազանդորեն ականջ են դնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ասածներին։ Վերջինիս խոսքը երեկ The Washington Post-ում հրապարակված հոդվածում մեջբերել է Դևիդ Իգնատիուսը։
Ահա թե ինչ է հայտարարել Մարկ Ռյուտեն եվրոպացի պաշտպանության նախարարներին. «Եթե այս պատերազմն ավարտվի Ռուսաստանի հաղթանակով, մենք մեր սահմանին կունենանք ավելի համարձակ Ռուսաստան, և Պուտինին հետ մղելու արժեքը կկազմի ՀՆԱ-ի ոչ թե երեք տոկոսը, այլ չորս կամ հինգ»:
Այստեղ խոսքը ոչ թե պարզապես պաշտպանության համար Եվրոպայի ծախսերի ավելացման, այլև այն մասին է, որ բոլորը պետք է համաձայնեն այն պնդման հետ, որ Ռուսաստանն ագրեսիվ ծրագրեր ունի Եվրոպայի նկատմամբ։ Ուստի պետք է հիմա առավելագույնը ներդնել Ուկրաինան պաշտպանելու համար, որպեսզի հետո ավելի թանկ չվճարեն։
Պուտինը հաստատել է Ռուսաստանի թարմացված միջուկային դոկտրինը. ի՞նչ է այն ենթադրում
Բայց խնդիրն այն է, որ հենց այդպիսի տրամաբանությունն է ուղիղ հակամարտություն ստեղծում Եվրոպայի և Ռուսաստանի միջև, ընդ որում` ոչ թե ապագայում, այլ արդեն Ուկրաինայում հակամարտության ընթացքում։ Որովհետև Եվրոպան ուկրաինական հակամարտության մեջ ուղղակիորեն ներքաշելու փորձերը` ավելի ու ավելի ուժեղ սպառազինության, երբեմն էլ զորակազմերի մատակարարումներով, ԵՄ երկրները ռուսական հարվածի վտանգի տակ են դնում։
Մենք Եվրոպայի վրա հարձակվելու ոչ մի ծրագիր չունենք (նույնիսկ Մերձբալթյան երկրների) ո'չ ուկրաինական հակամարտության ընթացքում, ո՛չ էլ դրա ավարտից հետո։ Ուսաստանը չի ձգտում գրավել ուրիշի տարածքը, այլ փորձում է թույլ չտալ, որ իրենը տանեն։
Այն, որ Արևմուտքը չի ցանկանում ճանաչել Ուկրաինան ոչ միայն պարզապես Ռուսաստանի ազդեցության տարածք, այլև պատմական Ռուսաստանի մաս, չի չեղարկում, այն փաստը, որ այն հենց այդպիսին է և հենց այդպես էլ նրան ընկալում են։
Արևմուտքի առաջնորդները խաբում են սեփական ժողովուրդներին (և նույնիսկ իրենք իրենց)` ասելով, թե ռուսները սպառնում են Եվրոպային, և նրանք դա անում են, որպեսզի Ռուսաստանից կտրեն Ուկրաինան և այդպիսով ոչ միայն ռազմավարական պարտության մատնեն Ռուսաստանը, այլև, ըստ էության, զրկեն նրան անցյալից և ապագայից։
Բնական է, որ Ռուսաստանը երբեք չի համաձայնի Ուկրաինայի կորստին և ամեն ինչ կանի նրան Արևմուտքի վերահսկողությունից զրկելու համար։
Լրահոս
0