Զելենսկին վախեցել է ՌԴ տարածքի վրա հեռահար հրթիռների կիրառմանը ՌԴ պատասխանից․ Լավրով
© Photo : official site of MFA of RFՍերգեյ Լավրով
© Photo : official site of MFA of RF
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն էր արել միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկման մասին:
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Վլադիմիր Զելենսկին վախեցել է Ռուսաստանի տարածքում հեռահար հրթիռների կիրառմանը Ռուսաստանի պատասխանից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է մեր արձագանքին, ես հասկանում եմ, որ Զելենսկին վախեցել է։ Նա սկսեց իր տերերին մեղադրել այն բանի համար, որ նրանք իրեն անզեն են թողնում Ռուսաստանի Դաշնության կողմից այսպիսի ակցիայի առջև: Սա, հավանաբար, օգտակար արդյունք է: Ինչ-ինչ, բայց գոնե իրականությանը ավելի մոտ լինելը, այն սեփական մաշկի վրա զգալն արդեն օգտակար է, ես կասեի»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր արել հատուկ ռազմական գործողության ընթացքի և միջին հեռահարության նորագույն «Օրեշնիկ» հրթիռի հաջող փորձարկման մասին: Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում ՌԴ ԶՈւ ուժերով խոցվել է հրթիռային տեխնիկա արտադրող խոշորագույն արդյունաբերական համալիրներից մեկը: