https://arm.sputniknews.ru/20241122/ukrainajic-rusastan-e-veradardzel-kurski-marzi-46-bnakich-83301288.html
Ուկրաինայից Ռուսաստան է վերադարձել Կուրսկի մարզի 46 բնակիչ
Ուկրաինայից Ռուսաստան է վերադարձել Կուրսկի մարզի 46 բնակիչ
Sputnik Արմենիա
Տատյանա Մոսկալկովայի խոսքով՝ նրանց թվում 12 երեխա կա, այդ թվում՝ նորածին։ 22.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-22T19:39+0400
2024-11-22T19:39+0400
2024-12-03T14:03+0400
ուկրաինա
ռուսաստան
կուրսկ
տատյանա մոսկալկովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/16/83300793_0:0:1276:718_1920x0_80_0_0_690333bf1f433e10d650886d5c66d0d3.jpg
Ուկրաինայից Ռուսաստան են վերադարձվել Կուրսկի մարզի 46 բնակիչներ, որոնց ուկրաինական զինված խմբավորումները դուրս էին բերել օգոստոսին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։«Ուկրաինական կողմի հետ բանակցությունների արդյունքում այսօր Ռուսաստան է վերադարձել Կուրսկի մարզի 46 բնակիչ», - գրել է նա Telegram–ում:Բնակիչներին ուկրաինական զինված կազմավորումները Կուրսկի մարզի տարածքից դուրս էին բերել օգոստոսին տեղի ունեցած զինված հարձակումից հետո:«Այս մարդասիրական ակցիան հնարավոր է դարձել ՌԴ նախագահի աշխատակազմի, ՊՆ-ի, ԱԳՆ-ի, հատուկ ծառայությունների, Բելառուսի իրավասու պետական մարմինների հետ փոխգործակցության շնորհիվ։ Սերտ կապի մեջ ենք եղել Կուրսկի մարզպետ Ալեքսեյ Սմիրնովի հետ։ Հատկապես կարևոր դեր է ունեցել ԿԽՄԿ-ն, որն արձագանքել է սննդի, իրերի, տրանսպորտի տրամադրման ցանկացած խնդրանքի», - հավելել է հանձնակատարը։Մոսկալկովան հստակեցրել է, որ Ռուսաստան վերադարձած քաղաքացիների թվում կա անվասայլակով հաշմանդամ, 12 երեխա, որոնցից մեկը նորածին է, մյուսը՝ երեք տարեկանից փոքր:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
կուրսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Кадры прибытия россиян, вернувшихся в Россию с Украины в результате переговорного процесса с украинской стороной
Sputnik Արմենիա
Кадры прибытия россиян, вернувшихся в Россию с Украины в результате переговорного процесса с украинской стороной
2024-11-22T19:39+0400
true
PT0M41S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/16/83300793_89:0:1046:718_1920x0_80_0_0_dcefa1e4cbcfb5e2ee127ca17a26b89a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, կուրսկ, տատյանա մոսկալկովա, видео
ուկրաինա, ռուսաստան, կուրսկ, տատյանա մոսկալկովա, видео
Ուկրաինայից Ռուսաստան է վերադարձել Կուրսկի մարզի 46 բնակիչ
19:39 22.11.2024 (Թարմացված է: 14:03 03.12.2024) Տատյանա Մոսկալկովայի խոսքով՝ նրանց թվում 12 երեխա կա, այդ թվում՝ նորածին։
Ուկրաինայից Ռուսաստան են վերադարձվել Կուրսկի մարզի 46 բնակիչներ, որոնց ուկրաինական զինված խմբավորումները դուրս էին բերել օգոստոսին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
«Ուկրաինական կողմի հետ բանակցությունների արդյունքում այսօր Ռուսաստան է վերադարձել Կուրսկի մարզի 46 բնակիչ», - գրել է նա Telegram–ում:
Բնակիչներին ուկրաինական զինված կազմավորումները Կուրսկի մարզի տարածքից դուրս էին բերել օգոստոսին տեղի ունեցած զինված հարձակումից հետո:
«Այս մարդասիրական ակցիան հնարավոր է դարձել ՌԴ նախագահի աշխատակազմի, ՊՆ-ի, ԱԳՆ-ի, հատուկ ծառայությունների, Բելառուսի իրավասու պետական մարմինների հետ փոխգործակցության շնորհիվ։ Սերտ կապի մեջ ենք եղել Կուրսկի մարզպետ Ալեքսեյ Սմիրնովի հետ։ Հատկապես կարևոր դեր է ունեցել ԿԽՄԿ-ն, որն արձագանքել է սննդի, իրերի, տրանսպորտի տրամադրման ցանկացած խնդրանքի», - հավելել է հանձնակատարը։
Մոսկալկովան հստակեցրել է, որ Ռուսաստան վերադարձած քաղաքացիների թվում կա անվասայլակով հաշմանդամ, 12 երեխա, որոնցից մեկը նորածին է, մյուսը՝ երեք տարեկանից փոքր:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։