https://arm.sputniknews.ru/20241122/sharmazanvovan-andradardzav-putini-ugherdzin-u-hh-ishkhanutjunneri-pahvatsqin-83273348.html
Շարմազանովն անդրադարձավ Պուտինի ուղերձին ու ՀՀ իշխանությունների պահվածքին
Շարմազանովն անդրադարձավ Պուտինի ուղերձին ու ՀՀ իշխանությունների պահվածքին
Sputnik Արմենիա
ՀՀԿ մամուլի քարտուղարը կոչ արեց ՀՀ իշխանություններին վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի պահպանել դիվանագիտության ամենակարևոր կանոնը՝ չնվասել... 22.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-22T14:40+0400
2024-11-22T14:40+0400
2024-11-22T15:05+0400
էդուարդ շարմազանով
վլադիմիր պուտին
ուկրաինա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1d/61961430_0:258:1280:978_1920x0_80_0_0_1ad29c5aa0c273437897f0f2d30835cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին նախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձին ու այդ համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։Նշենք, որ նոյեմբերի 21-ին Պուտինը հայտարարեց, որ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում հարվածել իր դեմ զենք կիրառող երկրների ռազմական օբյեկտներին։ Նա նաև նշեց՝ ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռով հարվածել է՝ ի պատասխան Կիևի կողմից ATACMS ու Storm Shadow-ի կիրառման։Նա կոչ արեց, գոնե երկրի համար նման խառը իրավիճակում, ՀՀ իշխանությունները չխոսեն ու պահպանեն դիվանագիտության և քաղաքականության առաջին կանոնը՝ չվնասել։ Ըստ քաղաքական գործչի, ցավոք, Հայաստանը ղեկավարում են տուրբուլենտ մարդիկ, որոնք չունեն «իզմ»-եր, սկզբունքներ և կարևորում են միայն աթոռը։Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը Հռոմ կատարած այցի ժամանակ այցելել է Ospedale Pediatrico Bambino Gesu հիվանդանոց՝ տեսակցելու ուկրաինացի երեխաներին։Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետի կինը հրապարակավ ուկրաինացի երեխաներին արջեր ու նապաստակներ է նվիրում, բայց երբեք չի այցելել Մոսկվայի հիվանդանոցներ, որտեղ Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով ծանր վիրավորված երեխաներ են։ Նա մինչ օրս չի այցելել Լուգանսկ և Դոնեցկ, որտեղ սպանված երեխաների պուրակ կա։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1d/61961430_0:160:1280:1120_1920x0_80_0_0_ed103ddb3527bdd48246c88ffaf8f7fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդուարդ շարմազանով, վլադիմիր պուտին, ուկրաինա, հայաստան
էդուարդ շարմազանով, վլադիմիր պուտին, ուկրաինա, հայաստան
Շարմազանովն անդրադարձավ Պուտինի ուղերձին ու ՀՀ իշխանությունների պահվածքին
14:40 22.11.2024 (Թարմացված է: 15:05 22.11.2024) ՀՀԿ մամուլի քարտուղարը կոչ արեց ՀՀ իշխանություններին վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի պահպանել դիվանագիտության ամենակարևոր կանոնը՝ չնվասել երկրին։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին նախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինի ուղերձին ու այդ համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։
Նշենք, որ նոյեմբերի 21-ին Պուտինը հայտարարեց, որ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում հարվածել իր դեմ զենք կիրառող երկրների ռազմական օբյեկտներին։ Նա նաև նշեց՝ ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռով հարվածել է՝ ի պատասխան Կիևի կողմից ATACMS ու Storm Shadow-ի կիրառման։
«ՌԴ նախագահը երեկ ամրագրեց, որ Ռուսաստանի վրա հարձակում իրականացնում է ոչ այնքան Ուկրաինան, որքան ՆԱՏՕ-ի երկրները և իր թույլտվությունը տվեց, որ ՌԴ–ն անհրաժեշտության դեպքում թիրախավորի ոչ միայն Ուկրաինային։ Ու էս ամեն ինչի մեջ ՀՀ–ն ղեկավարում է Փաշինյանը, որը և իր փոխկապակցված անձինք, չգիտես ինչու, ամեն պատեհ ու անպատեհ առիթով, էս խառը իրավիճակում, ուկրաինացիների կողքին են հայտնվում։ Հռոմում տեսանք, որ այս շաղկապակցված անձը (նկատի ունի Աննա Հակոբյանին – խմբ․) Ուկրաինայի նախագահի շաղկապակցված անձի (այնտեղ էլ նկատի ունի Ելենա Զելենսկայային – խմբ․) հետ է շփվում։ Դրանից առաջ Բուչա էին գնացել, մինչ այդ էլ ԱԺ նախագահը Ռադայի ղեկավարի հետ էր հանդիպել»,-
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ կուսակցության մամուլի քարտուղար, ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա կոչ արեց, գոնե երկրի համար նման խառը իրավիճակում, ՀՀ իշխանությունները չխոսեն ու պահպանեն դիվանագիտության և քաղաքականության առաջին կանոնը՝ չվնասել։ Ըստ քաղաքական գործչի, ցավոք, Հայաստանը ղեկավարում են տուրբուլենտ մարդիկ, որոնք չունեն «իզմ»-եր, սկզբունքներ և կարևորում են միայն աթոռը։
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը Հռոմ կատարած այցի ժամանակ այցելել է Ospedale Pediatrico Bambino Gesu հիվանդանոց՝ տեսակցելու ուկրաինացի երեխաներին։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետի կինը հրապարակավ ուկրաինացի երեխաներին արջեր ու նապաստակներ է նվիրում, բայց երբեք չի այցելել Մոսկվայի հիվանդանոցներ, որտեղ Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով ծանր վիրավորված երեխաներ են։ Նա մինչ օրս չի այցելել Լուգանսկ և Դոնեցկ, որտեղ սպանված երեխաների պուրակ կա։