https://arm.sputniknews.ru/20241122/rd-karavarutjuny-vaghazhamket-khani-benzini-artahanman-argelqy-83279638.html
ՌԴ կառավարությունը վաղաժամկետ կհանի բենզինի արտահանման արգելքը
ՌԴ կառավարությունը վաղաժամկետ կհանի բենզինի արտահանման արգելքը
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում բենզինի արտահանման արգելք է գործում մինչև 2024 թվականի ավարտը։ 22.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-22T16:41+0400
2024-11-22T16:41+0400
2024-11-22T16:41+0400
ալեքսանդր նովակ
ռուսաստան
բենզին
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/54/19795490_0:244:2777:1806_1920x0_80_0_0_510964b786a511b2f0b4f60f4295be76.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. ՌԴ կառավարությունը մտադիր է վաղաժամկետ վերացնել բենզինի արտահանման արգելքը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ համապատասխան փաստաթղթերը պատրաստ կլինեն առաջիկա օրերին: Նրա խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։Ավելի վաղ Նովակը նշել էր, որ բենզինի արտահանումը հնարավոր կլինի ներքին շուկայում դրա ավելցուկի դեպքում։ Նրա խոսքով՝ գլխավոր առաջնահերթությունը մնում է ներքին կարիքների ապահովումը։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում գործում է բենզինի արտահանման արգելք մինչև 2024 թվականի ավարտը։ Նման սահմանափակումներ արդեն կիրառվել էին մարտի 1-ից օգոստոսի 31-ը, սակայն մայիսի վերջից հուլիս ընկած ժամանակահատվածում արտահանումը ժամանակավորապես թույլատրվեց ներքին շուկայի բավարար հագեցվածության պատճառով։ Բացի այդ, նմանատիպ միջոց կիրառվել է 2023 թվականին՝ սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 17-ը, սակայն այն ժամանակ սահմանափակումները տարածվում էին նաև դիզելային վառելիքի վրա։ ՌԴ–ն կերկարաձգի բենզինի արտահանման սահմանափակումները, բայց ոչ ԵԱՏՄ երկրների համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/54/19795490_22:0:2753:2048_1920x0_80_0_0_1a67c27608906e01f0c6535384578083.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր նովակ, ռուսաստան, բենզին, արտահանում
ալեքսանդր նովակ, ռուսաստան, բենզին, արտահանում
ՌԴ կառավարությունը վաղաժամկետ կհանի բենզինի արտահանման արգելքը
Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում բենզինի արտահանման արգելք է գործում մինչև 2024 թվականի ավարտը։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. ՌԴ կառավարությունը մտադիր է վաղաժամկետ վերացնել բենզինի արտահանման արգելքը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ համապատասխան փաստաթղթերը պատրաստ կլինեն առաջիկա օրերին: Նրա խոսքերը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։
«Կհանվի, հիմա փաստաթղթերը նախապատրաստվում են։ Առաջիկա օրերին: Դժվար է ասել՝ դեկտեմբերի 1-ից, թե [այլ ամսաթվից կհանվեն սահմանափակումները]»,-հստակեցրել է Նովակը՝ պատասխանելով արգելքի չեղարկման կոնկրետ ամսաթվի մասին հարցին։
Ավելի վաղ Նովակը նշել էր, որ բենզինի արտահանումը հնարավոր կլինի ներքին շուկայում դրա ավելցուկի դեպքում։ Նրա խոսքով՝ գլխավոր առաջնահերթությունը մնում է ներքին կարիքների ապահովումը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում գործում է բենզինի արտահանման արգելք մինչև 2024 թվականի ավարտը։ Նման սահմանափակումներ արդեն կիրառվել էին մարտի 1-ից օգոստոսի 31-ը, սակայն մայիսի վերջից հուլիս ընկած ժամանակահատվածում արտահանումը ժամանակավորապես թույլատրվեց ներքին շուկայի բավարար հագեցվածության պատճառով։
Բացի այդ, նմանատիպ միջոց կիրառվել է 2023 թվականին՝ սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 17-ը, սակայն այն ժամանակ սահմանափակումները տարածվում էին նաև դիզելային վառելիքի վրա։