00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կյանքն այնքան էլ բարդ բան չէ». մարդ, որի հետ կապված ամեն ինչ վիճահարույց է

© Sputnik / Асатур ЕсаянцԷմիր Կուստուրիցա
Էմիր Կուստուրիցա - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2024
Էմիր Կուստուրիցա
Բաժանորդագրվել
Էմիր Կուստուրիցան այս կիրակի կդառնա 70 տարեկան։ Այս մարդու հետ կապված ամեն ինչ վիճահարույց է, նույնիսկ ազգությունը։ Նրա կենսագրության մասին պատմող գրեթե բոլոր նյութերում գրված է՝ «սերբ կինոռեժիսոր և դերասան», իսկ շարունակությունը՝ «Կուստուրիցայի ծնողները բոսնիացի մահմեդականներ են»։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեկի մասին ասեն՝ ազգությամբ ադրբեջանցի, որի հայրն ու մայրը հայ են եղել։ Կուստուրիցան ինքը պնդում է՝ ծնվել եմ Բոսնայի և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում, բայց նախնիներս ուղղափառ սերբեր են եղել։
Միանշանակ չէ նաև վերաբերմունքը ռեժիսորի ստեղծագործությունների նկատմամբ։ Շատ դիպուկ է նկատել մեկնաբաններից մեկը. «Նույնիսկ եթե հեռուստացույցը միացնելուց հետո պարզվում է, որ ֆիլմն արդեն սկսվել է, ընդամենը մի քանի կադր դիտելուց հետո ոմանք ոգևորությամբ բղավում են՝ Կուստուրիցա՜, մյուսներն էլ արհամարհանքով նետում են՝ Կուստուրիցա՛»։
Այո՛, մի կողմից նրա նկարահանած ֆիլմերը հաղթում են ամենահեղինակավոր կինոփառատոներում, մյուս կողմից որոշ կինոքննադատներ դրանք ընդհանրապես չեն ընդունում։
Աշխարհի ամենահզոր երկրի կառավարությունը կվերահսկի աշխարհի ամենահարուստ մարդը
Ընդամենը մի օրինակ բերեմ։ Բալկանյան պատերազմի մասին պատմող «Լինում է, չի լինում մի երկիր» ֆիլմը թեժ վեճեր առաջացրեց ֆրանսիական մամուլում։ Հայտնի լրագրող Ալեն Ֆինկելկրոն, առանց կինոնկարը դիտելու, ֆրանսիական թերթերից մեկում մեղադրեց Կուստուրիցային «սերբական քարոզչության» մեջ։ Իսկ հետո, երբ էկրան բարձրացավ «Անդերգրաունդը», նույն լրագրողը փարիզյան մեկ այլ առաջատար պարբերականում ռեժիսորին պարզապես անտաղանդ անվանեց։ Կուստուրիցան այնքան էր վիրավորվել ու նեղսրտել, որ հայտարարեց, թե ընդհանրապես հեռանում է կինոյի ոլորտից։ Ճիշտ է`շատ շուտով վերանայեց իր որոշումը։
Կուստուրիցայի ֆիլմերում իրոք դրվագներ կան, որոնք շոկի նման մի բան կարող են առաջացնել հասարակության այսպես ասած «բարեպաշտ» շերտերում։ 2005 թվականին Մեծ Բրիտանիայում փորձեցին գրաքննության ենթարկել «Կյանքն իբրև հրաշք» կինոնկարը և պահանջեցին հանել այն դրվագը, որում կատուն ճանկում է աղավնուն։ Զայրացած Կուստուրիցան լոնդոնյան թերթին տված հարցազրույցում տարակուսեց. «Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ պատճառը։ Ախր, աղավնին արդեն ողջ չէր, մենք նրան ճանապարհին էինք գտել։ Բարոյականության պահապանների կողմից էլ ոչ մի բողոք չկար։ Ի՞նչ պրոբլեմ ունեք դուք՝ բրիտանացիներդ։ Դուք միլիոնավոր հնդկացիների և աֆրիկացիների եք սպանել, իսկ հիմա հանգիստ չեք կարողանում քնել սերբական ինչ-որ աղավնու ճակատագրի պատճառո՞վ։ Զգացված եմ սերբական թռչունների հանդեպ ձեր վերաբերմունքից, բայց ախր, ձեր ուղեղը շեղված է»,- զայրացած ասել է ռեժիսորը։
Կուստուրիցայի, ինչպես ասում են, ոչ կոնվենցիոնալ հայացքները հանրահայտ են։ Ժամանակին նա խիստ դեմ էր Հարավսլավիայի փլուզմանը։ 1993 թվականին նա Բելգրադի կենտրոնում մենամարտի հրավիրեց սերբ արմատականների առաջնորդ Վոյիսլավ Շեշելին։ Բայց ազգայնական գործիչը չեկավ։ Ռեժիսորը սերբ այլ հայտնի արվեստագետների հետ բազմիցս մասնակցել է Սերբիայից Կոսովոյի անջատվելու դեմ ցույցերին։ Նա նաև միապետության վերականգնման կողմնակից է, իսկ Վիտեբսկում մի անգամ ասել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխարհի ամենալավ նախագահն է։ 2015 թվականին Ուկրաինայի իշխանություններն արգելեցին նրա մասնակցությամբ երաժշտական խմբի ելույթը Կիևում, թեև դրանից ընդամենը մի քանի տարի առաջ մայրաքաղաքի ամենամեծ դահլիճներից մեկում այդ նույն խմբի համերգի ժամանակ ասեղ գցելու տեղ չկար։
«Բա որտե՞ղ են այլմոլորակայինները». 75 տարի է՝ փորձում ենք պատասխանել Ֆերմիի այդ հարցին
Կուստուրիցան, որն ասել է, թե բալկանյան պատերազմի հետևանքով հավերժ կորցրել է իր ծննդավայրը և այլևս երբեք չի վերադառնա Սարաևո, Սերբիայի Զլատիբոր լեռնային շրջանում նոր գյուղ է հիմնել և անվանել Դրվենգրադ, այսինքն` մոտավորապես Փայտաշեն։ Այնտեղ իրոք ամեն ինչ՝ ուղղափառ եկեղեցին, թանգարանը, գրադարանը, կինոթատրոնը, միայն փայտից են կառուցված, իսկ փողոցները կոչվում են այն մարդկանց անուններով, որոնցով Կուստուրիցան հիանում է՝ Ֆեդերիկո Ֆելինի, Բրյուս Լի, Ինգմար Բերգման, Նիկոլա Տեսլա, Անդրեյ Տարկովսկի և ուրիշներ։
Իր երբեմնի պատրանքների մասին Կուստուրիցան մի առիթով այսպես է արտահայտվել. «Առաջ ես կարծում էի, թե արվեստի օգնությամբ կարելի է փոխել աշխարհը, այն դարձնել ավելի կատարյալ։ Բայց շատ շուտ հասկացա՝ գրողը տանի, այս աշխարհը փոխվողը չէ, ուրեմն մնում է կռվել նրա հետ, որովհետև միշտ էլ գտնվում են սրիկաներ, որոնք հերթ են կանգնում քեզ գետնին տապալելու համար։ Այնինչ ազատությունն ինձ համար երջանկությունից շատ ավելի կարևոր է»։
Եվ ավարտում եմ այն եզրակացությամբ, որին կյանքի 7 տասնամյակների ընթացքում հանգել է այս մարդը, որին ոմանք երկինք են բարձրացնում, ոմանք էլ անխնա քարկոծում են. «Կյանքը, ի վերջո, այնքան էլ լուրջ և բարդ բան չէ, որքան բոլորին թվում է»։
Լրահոս
0