00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչը ստիպեց Փաշինյանին պաշտոնանկություններով «տեսարաններ» անել․ Շարմազանովը պարզաբանում է

© Sputnik / Aram NersesyanԷդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2024
Բաժանորդագրվել
ՀՀԿ մամուլի քարտուղարը վստահ է՝ տխրահռչակ «խաղաղության պայմանագրի» օրակարգը Փաշինյանի իշխանությունը տապալել է, չնայած Ադրբեջանին բազմաթիվ զիջումներ է արել։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում մի շարք պաշտոնյաների վերջին աղմկահարույց աշխատանքից ազատումները նպատակ ունեին «տեսարանով» ապահովել քաղաքացիներին Բաքվի հետ բանակցություններում ձախողումների ֆոնին, այլ խնդիրներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ կուսակցության մամուլի քարտուղար, ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։
Նրա խոսքով՝ վերջին 3-4 տարվա Փաշինյանի վարած քաղաքականության տխրահռչակ «խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆը, տապալվել է, չնայած Բաքվին արված զիջումների քանակին։
«Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Անկախության հռչակագրից, որը փաստացի անվանեց Հայաստանի գոյության և պետականության համար սպառնալիք, Տավուշում «դելիմիտացիա և դեմարկացիա» կոչված բլեֆի շրջանակում միակողմանի զիջումների գնաց՝ տարածքներ հանձնելով Ադրբեջանին, ստիպված եղավ ՍԴ-ի միջոցով ընդունել ադրբեջանական նարատիվներ պարունակող փաստաթուղթ։ Այս ամենը չօգնեց, ու դրա փոխարեն նա որոշեց փրկել իմիջը, քանի որ ունի «տեսարանների» կարոտ հասարակություն ու սկսեց ներքաղաքական «ջղային Նիկոլ» օպերացիան»,- ասաց Շարմազանովը։
Նա չբացառեց նաև, որ կադրային փոփոխություններն իրականացվել են արտաքին գործընկերների աջակցությամբ։ Վստահ է՝ իշխանությունները տեղեկատվական օրակարգի առումով մասամբ խնդիրը լուծել են, քանի որ արդեն մի քանի օր է՝ ողջ ազգն այդ պաշտոնանկություններն է քննարկում։
Շարմազանովի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում արդեն կապ չունի, թե ով որտեղ է աշխատում, միևնույնն է, բոլոր որոշումներն նա միանձնյա է կայացնում։
Ըստ Շարմազանովի՝ ներքաղաքական պաշտոնանկությունները քարոզչական նպատակ են ունեցել, որպեսզի Փաշինյանը քողարկի իր քաղաքական ֆիասկոն։
Քաղաքական գործիչը վստահեցնում է՝ Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր հարկավոր չէ, քանի որ առանց դրա էլ Երևանից ստացել է այն ամենը, ինչ ցանկացել է։
ՌԴ-ն մեզ լուրջ կընդունի՞․ Շարմազանովը` Անկախության հռչակագրից և Արցախից հրաժարվելու մասին
«Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքե՞լ է, որ Փաշինյանից ինչ ասես ստացել է։ Առանց դրա էլ Ալիևն ու Էրդողանը ստացել են ամբողջ Լեռնային Ղարաբաղը, հայաթափել են ԼՂ ՊԲ-ն, հայաթափել են ամբողջ Արցախը, վերահսկողության տակ են առել Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ն, Սև լճի 30 տոկոսը, ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քկմ, Տավուշի գյուղերը, հրաժարվել են (իշխանություննները-խմբ.) Արարատից՝ որպես մեր ազգային սիմվոլ և այլն։ Այս իշխանությունն իրականացնում է Փաշինյանի ավագ ընկերներ Ալիևի և Էրդողանի երազանքը՝ աշխարհում Հայաստանը ներկայացնել որպես սպառնալիք հարևան երկրների համար»,- նշեց Շարմազանովը։
Նա շեշտեց՝ այդ երկրներին «անատամ» Հայաստան է պետք, որը կլինի առանց բանակի, ազգային դիմագծի ու պատմական ինքնագիտակցության։
Լրահոս
0