00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներից ավելի քան 666 մլն դրամ են հափշտակել. ՔԿ

© Sputnik / Asatur YesayantsՀյուսիսային պողոտա
Հյուսիսային պողոտա - Sputnik Արմենիա, 1920, 22.11.2024
Բաժանորդագրվել
Գնահատում իրականացնող և կառուցապատող իրականացնող ՍՊԸ–ների տնօրենները պայմանավորվածություն են ձեռք բերել ու կեղծ փաստաթղթեր կազմել։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ԵրևանիՀյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն դրամի վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննությամբ պարզվել է, որ որոշ քաղաքացիների պատկանող անշարժ գույքը ձեռք է բերվել խարդախությամբ և փաստաթղթերի կեղծմամբ։
«2001թ. հուլիսի 16-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի օտարման գոտին` 82 700 քմ տարածքով։ Օտարման գոտում ընդգրկվել և իրացման ենթակա են դարձել նաև Երևանի Աբովյան-Նալբանդյան-Արամի փողոցների հարող տարածքում գտնվող մի շարք հասցեների անշարժ գույքը, իսկ Երևանի քաղաքապետին լիազորվել է 2-ամսյա ժամկետում կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։
Միաժամանակ որոշվել է, որ կառուցապատման գոտում գտնվող անշարժ գույքը գնելու կամ վերցնելու համար քաղաքացիներին և իրավաբանական անձանց պետք է հատուցում տրամադրել։ Սահմանված կարգով որոշվել է, որ բացի դրամականից, հատուցումը կարող է կարող է կատարվել նաև այլ գույքով` հողամասի, բնակելի կամ ոչ բնակելի շինության տեսքով, այլ անշարժ գույքի սեփականության իրավունքի տրամադրմամբ` հատուցման գնի մեջ դրա արժեքի հաշվանցմամբ:
Հյուսիսային պողոտան տոնում է իր տասնամյակը
2004 թվականին Հյուսիսային պողոտայի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող հատվածից 8620,0 քմ հողամասը կառուցապատման ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով տրամադրվել է կառուցապատող ՍՊԸ-ին, որի տնօրենը հանդիսացել է Ա.Կ.-ն:
2005 և 2007 թթ կառուցապատող (տնօրեն` Ա.Կ.) և անշարժ գույքի գնահատում իրականացնող (տնօրեն` Հ.Ա.) ՍՊԸ-ները 2 պայմանագիր են ստորագրել, որոնցով Հ․Ա․-ն պարտավորվել է գլխավոր հատակագծում նշված Հյուսիսային պողոտային հարակից Աբովյան, Արամի և Նալբանդյան փողոցների տարածքում գտնվող անշարժ գույքի գնահատում իրականացնել։
Քննությամբ հիմնավորվել է, որ Հ.Ա.-ն, օժանդակել է Ա.Կ.-ին, որպեսզի վերջինս սեփականության իրավունքով մի շարք անձանց պատկանող առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն ու դրամական միջոցները խարդախությամբ կարողանա հափշտակել։
Կեղծ հաշվետվությունների (որոնցում անշարժ գույքը ներկայացվել է շուկայականից մի քանի անգամ էժան) հիման վրա Ա․Կ․-ն սեփականատերերին առաջարկել է իրական արժեքից մի քանի անգամ ցածր գին:
Հյուսիսային պողոտայի 14 սեփականատերերի գործը փակուղում է, միակ մեղադրյալը մահացած է
Որպես հաշտություն` նա սեփականատերերին դրանից փոքր-ինչ ավել գումար է առաջարկել, ինչպես նաև ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքի մասնաշենքից 1-ին հարկի տարածքից հասարակական նշանակության տարբեր մակերեսների տարածքներ, սակայն չի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները:
Այդպիսով` անշարժ գույքի գնահատում իրականացնող ՍՊԸ–իտնօրեն Հ.Ա.-ն կառուցապատող ՍՊԸ–ի տնօրեն Ա.Կ.-ին օգնել է, որ նա Երևան քաղաքի Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցներին հարող տարածքի 12 սեփականատիրոջից ընդհանուր 666 մլն 765 հազար 500 ՀՀ դրամի անշարժ գույք և դրամական միջոցներ հափշտակի:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող ՍՊԸ–ի տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ կառուցապատող ՍՊԸ–ի տնօրենի նկատմամբ` 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է անձանց պատճառված ընդհանուր 666 765 500 ՀՀ դրամի վնասը:
Լրահոս
0