https://arm.sputniknews.ru/20241122/arden-tann-e-luiza-nersisjany-hrant-tvokhatjani-arvoghjakan-vitshaki-masin-83300485.html
Արդեն տանն է. Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին
Արդեն տանն է. Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին
Sputnik Արմենիա
Թոխատյանի կինն ընդգծել է, որ դերասանի տրամադրությունը լավ է, և, եթե առիթ լինի որևէ տեղ գնալու, անպայման կգնա: 22.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-22T19:29+0400
2024-11-22T19:29+0400
2024-11-22T20:17+0400
հրանտ թոխատյան
լուիզա ներսիսյան
հիվանդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59988964_0:0:1600:901_1920x0_80_0_0_ebf49826e0ce453e9917cf4194ad325d.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, որը 2 ամիս բուժում էր ստանում Միքայելյան համալսարանական հիվանդանոցում, դուրս է գրվել և արդեն տանն է, Tert.am Life-ի հետ զրույցում հայտնել է Հրանտ Թոխատյանի կինը` դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:Թոխատյանի կինն այլ մանրամասներ չի հայտնել դերասանի առողջական վիճակի մասին։ Նա ընդգծել է, որ կարևորը Թոխատյանի տրամադրությունը լավ է:Նշենք, որ դերասանի հիվանդության մասին տեղեկություն հայտնվեց նախորդ տարի։ Լրատվամիջոցները գրում էին, որ Թոխատյանը սրտի վիրահատության է տարել, սակայն հետագայում առողջական նոր խնդիրներ են առաջացել, և նա ընկերների օգնությամբ մեկնել է ԱՄՆ` բուժվելու։ Տեղեկություններ կային նաև, որ դերասանի մոտ առկա է օնկոլոգիական հիվանդություն։Թոխատյանն ակտիվորեն մասնակցել է ոչ միայն հայկական, այլև ռուսական կինոնախագծերում և լայն ճանաչում ձեռք բերել Ռուսաստանում։ Մինչև հիվանդությունը նա նկարահանվել է «Ցտեսություն, Ամերիկա» ֆիլմում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59988964_38:0:1461:1067_1920x0_80_0_0_71d8b3ce421e0baca4ef1bb13439fe7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հրանտ թոխատյան, լուիզա ներսիսյան, հիվանդություն
հրանտ թոխատյան, լուիզա ներսիսյան, հիվանդություն
Արդեն տանն է. Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին
19:29 22.11.2024 (Թարմացված է: 20:17 22.11.2024) Թոխատյանի կինն ընդգծել է, որ դերասանի տրամադրությունը լավ է, և, եթե առիթ լինի որևէ տեղ գնալու, անպայման կգնա:
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, որը 2 ամիս բուժում էր ստանում Միքայելյան համալսարանական հիվանդանոցում, դուրս է գրվել և արդեն տանն է, Tert.am Life-ի հետ զրույցում հայտնել է Հրանտ Թոխատյանի կինը` դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
«Տրամադրությունը լավ է, ամեն ինչ նորմալ է: Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- ասել է դերասանուհին։
Թոխատյանի կինն այլ մանրամասներ չի հայտնել դերասանի առողջական վիճակի մասին։ Նա ընդգծել է, որ կարևորը Թոխատյանի տրամադրությունը լավ է:
Նշենք, որ դերասանի հիվանդության մասին տեղեկություն հայտնվեց նախորդ տարի։ Լրատվամիջոցները գրում էին, որ Թոխատյանը սրտի վիրահատության է տարել, սակայն հետագայում առողջական նոր խնդիրներ են առաջացել, և նա ընկերների օգնությամբ մեկնել է ԱՄՆ` բուժվելու։ Տեղեկություններ կային նաև, որ դերասանի մոտ առկա է օնկոլոգիական հիվանդություն։
Թոխատյանն ակտիվորեն մասնակցել է ոչ միայն հայկական, այլև ռուսական կինոնախագծերում և լայն ճանաչում ձեռք բերել Ռուսաստանում։ Մինչև հիվանդությունը նա նկարահանվել է «Ցտեսություն, Ամերիկա» ֆիլմում։