00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԱԿ–ը շահագրգռված է, որ ՀԱՊԿ–ը ներգրավվի խաղաղապահ առաքելություններում

© Sputnik / Zara MikaԲենիամին Պողոսյան
Բենիամին Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2024
Բենիամին Պողոսյան
Բաժանորդագրվել
Փորձագետը կարծում է, որ ՀԱՊԿ–ն իր հերթին շահագրգռված է ՄԱԿ–ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու հարցում, քանի որ դա կնպաստի կազմակերպության դրական իմիջի ամրապնդմանը։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Չի բացառվում, որ ՄԱԿ-ՀԱՊԿ համագործակցությունը կյանքի կոչվի խաղաղապահ առաքելությունների տեսքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «APRI Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը։
Նոյեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ՀԱՊԿ–ի հետ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել։ Դրանում նշվում է, որ ՀԱՊԿ-ը զգալի ներդրում է ունեցել խաղաղարարության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման, ահաբեկչության հակազդման, թմրանյութերի, զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, բնական և տեխնածին աղետների հետևանքների վերացման գործում և նպաստում է ՄԱԿ-ի նպատակների և սկզբունքների կենսագործմանը։
«ՀԱՊԿ–ը սա կարող է որպես հաղթանակ գրանցել։ Բայց ես չէի ասի, որ սա արտառոց երևույթ է ու նմանատիպ համագործակցության հուշագրեր, պայմանագրեր ՄԱԿ–ի ու տարածաշրջանային կազմակերպությունների միջև չկան»,– ասաց փորձագետը։
Պողոսյանն ընդգծեց, որ միջազգային կառույցների, այդ թվում` ՄԱԿ–ի դերն այսօր աշխարհում ևս միանշանակ չի ընկալվում։ Գլոբալ կառավարման ինստիտուտները, հատկապես ՌԴ–Արևմուտք հակամարտության հետևանքով փաստացի պարալիզացված են։

«ՄԱԿ–ը շահագրգռված է, որ ՀԱՊԿ–ի խաղաղապահ ներուժը ևս ներգրավվի խաղաղապահ առաքելություններում։ ՀԱՊԿ–ն էլ իր հերթին շահագրգռված է ՄԱԿ–ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու հարցում, քանի որ դա կնպաստի կազմակերպության դրական իմիջի ամրապնդմանը»,– ասաց փորձագետը։

Նա նշեց, որ ՀԱՊԿ–ն ավելի քան մեկ տասնամյակ է` փորձում է ներգրավվել խաղաղապահական գործողություններում։
«Կան ՀԱՊԿ–ի խաղաղապահ ուժեր, նույնիսկ իրականացվում են համապատասխան զորավարժություններ։ Իսկ խաղաղապահությունը մի գործընթաց է, որը, չնայած ՄԱԿ–ում ստեղծված ճգնաժամին, աշխարհի շատ հատվածներում շարունակվում է։ Կան բազմաթիվ խաղաղապահ առաքելություններ ՄԱԿ–ի հովանու ներքո` սկսած Մերձավոր Արևելքից, վերջացրած Աֆրիկայով, և անկախ նրանից, թե ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում ինչ բարդություններ կան, այդ խաղաղապահական մանդատները, որպես կանոն, երկարաձգվում են»,– պարզաբանեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
ՀՀ վարչապետը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Լրահոս
0