00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գալիս է Եվրասիայի դարը․ Հունգարիայի վարչապետը խոսել է Եվրոպայի պարտության մասին

© Getty Images / Michael GruberՎիկտոր Օրբան
Վիկտոր Օրբան - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2024
Վիկտոր Օրբան
Բաժանորդագրվել
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Ասիայի երկրներն ավելի ուժեղ են դարձել և ապացուցել են տնտեսական և քաղաքական ուժի անկախ կենտրոններ լինելու իրենց կարողությունը:
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ամբողջ աշխարհն արևմտականացնելու ռազմավարությունը տապալվեց, և համաշխարհային տնտեսության կենտրոնը տեղափոխվեց Արևելք, իսկ հաջորդ դարը կդառնա Եվրասիայի դար: Այս հայտարարությունն արել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում կայացած «Եվրասիա» համաժողովում։
«Ավարտվեց արևմտյան քաղաքակրթության գերիշխանության հինգ հարյուր տարին... Արևմտյան աշխարհում ազատական առաջադեմ գերակայությունն ավարտվեց: Այն գաղափարը, որ ամբողջ աշխարհը պետք է ապրի արևմտյան մոդելով, և որ այդ նպատակով ընտրված ժողովուրդները, տնտեսական և ֆինանսական օգուտների դիմաց, պատրաստ կլինեն դրան, ձախողվել է», - ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ Ասիայի պետությունները ուժեղացել են և ապացուցել են, որ ունակ են բարձրանալ, գոյություն ունենալ և պահպանվել՝ որպես տնտեսական և քաղաքական ուժի անկախ կենտրոններ, ինչի արդյունքում համաշխարհային տնտեսության կենտրոնը տեղափոխվել է Արևելք, իսկ արևելյան տնտեսություններն աճում են չորս անգամ ավելի արագ, քան արևմտյան տնտեսությունները:
Օրբանը կարծում է, որ հաջորդ դարը կլինի Եվրասիայինը, քանի որ այն ամենամեծ մայրցամաքն է, որտեղ բնակվում է երկրի բնակչության 70%-ը, և որի մասնաբաժինը համաշխարհային տնտեսությունում գերազանցում է 70%-ը:
«Եվրոպան պարտվեց այսօրվա փոփոխությունների աշխարհում... Դատելով գնողունակության պարիտետից՝ եթե Եվրամիությունը լիներ ԱՄՆ-ի մաս, ապա կլիներ աղքատության ցուցանիշով երրորդ նահանգը։ Սա ցույց է տալիս, որ Եվրոպան անընդհատ պարտվում է, և ներկա գործընթացներում թիվ մեկ պարտվողն է։ Եվրոպական պետություններն այլևս չկան համաշխարհային տնտեսության երկրների առաջին հնգյակում», հայտարարել է Օրբանը։
Եվրոպան, նրա խոսքով, չի կարող իրեն տեղավորել եվրասիական կոնտեքստում. այժմ եվրոպական առաջնորդների շրջանում բավարար ինտելեկտուալ ուժ չի երևում, որպեսզի դուրս գա փուչիկից, հրաժարվի տրոհման գաղափարից, հարաբերություններ կառուցի ասիական երկրների հետ և օգուտ ստանա այն փաստի բերումով, որ Եվրասիայի մաս է կազմում:
Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսությունն Արևմուտքի ինքնասպան քաղաքականության հետևանքով (որը ներառում է նաև պատժամիջոցները) կարող է բաժանվել արևմտյան և արևելյան բլոկների: Նրա խոսքով՝ Արևմուտքի մրցունակության անկման պայմաններում Հունգարիան ցանկանում է գտնել սեփական տնտեսական մոդելը, որը կազմված կլինի իր համար առավել ընդունելի համաշխարհային օրինակներից՝ առանց ուղղակիորեն փոխառելու արևելյան մեթոդները, բայց և չսահմանափակվելով բլոկների մեջ։
ԱՄՆ-ն հապճեպ օգնություն է փոխանցում Ուկրաինային մինչև Թրամփի երդմնակալությունը. Զախարովա
Լրահոս
0