00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կփորձենք 18 մլն դրամով ներկայանալի տեսք տալ գլխավոր տոնածառին. Երևանի փոխքաղաքապետ

© Sputnik / Aram NersesyanՀանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակ - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2024
Բաժանորդագրվել
Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 8–ին, քանի որ քաղաքապետարանում վստահ չեն, որ դեկտեմբերի 1–ին կհասցնեն դա անել։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Երևանի ամանորյա ձևավորման աշխատանքների համար այս տարի քաղաքապետարանը կծախսի 549 մլն 706 հազար դրամ, որը նախորդ տարվա բյուջեից մոտ 76 մլն դրամով պակաս է։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Երևանի քաղաքապետարանը գնալով ռեկորդ է սահմանում ձևավորման աշխատանքի բյուջեով։
«Այս տարվա բյուջեն ավելի պակաս է, քան անցած և նախանցած տարիների բյուջեն։ Մենք 50 մլն դրամ նախատեսել էինք տոնածառի ճյուղեր ու նոր խաղալիքներ ձեռք բերելու համար, բայց քանի որ հայտարարված մրցույթը չկայացավ, մենք 18 մլն դրամի շրջանակներում մեկ անձից գնումներ կատարեցինք»,–ասաց Գրիգորյանը։
Փոխքաղաքապետի խոսքով` իրենք կփորձեն այս տարի 18 մլն դրամ բյուջեով Հանրապետության գլխավոր տոնածառին ներկայանալի տեսք տալ, սակայն եկեղ տարի և՛ խաղալիքները, և՛ նոսրացած ճյուղերը պետք է փոխարինվեն։
ԱՊՀ երկրների տոնածառերի թոփ տասնյակ. Հայաստանի գլխավոր տոնածառը ամենաբարձրերից է
Նա հիշեցրեց, որ 2022-23 թվականի Ամանորին քաղաքապետարանը ծախսել է 590 մլն 990 հազար դրամ։ 2023-24 թվականի ամանորյա տոնակատարության համար ծախսվել է 626 մլն 926 հազար դրամ։
Գրիգորյանը հավելեց, որ ձևավորման աշխատանքները ձեռք են բերվել երկփուլ մրցութային ընթացակարգով, իսկ աշխատանքները բաժանվել են 5 լոտի (որից մեկը` գլխավոր տոնածառի համար նոր ճյուղեր ու խաղալիքներ ձեռք բերելու լոտն է, որը չի կայացել)։
«2-րդ լոտը Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձևավորումն է (60 մլն դրամ), 3-րդը՝ Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման աշխատանքները (190 մլն դրամ), 4-րդը՝ Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի լույսերի վառման աշխատանքների կազմակերպումը (90 մլն) և 5-րդը՝ ամանորյա լուսավորության ձևավորման աշխատանքներ քաղաքի տարբեր վայրերում (210 մլն դրամ)»,–ասաց նա։
Մարդկային երևակայությունը սահման չունի, կամ 2021 թվականի ամենաարտասովոր տոնածառերը
Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 5 ընկերություններ, որոնցից մեկը սկզբնական պահանջներին չի բավարարել։ Ի վերջո մրցույթում հաղթող են ճանաչվել «Սինեմարտ» և «ֆակտորի փրոդաքշըն» ընկերությունները։
Գրիգորյանը հավելեց, որ Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 8–ին, քանի որ վստահ չեն, որ դեկտեմբերի 1–ին կհասցնեն։
Լրահոս
0