00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն Երևանի դեմ նոր հայց է ներկայացրել Հաագայի դատարան

© Sputnik / Алексей ВитвицкийՀաագայի դատարանը
Հաագայի դատարանը - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2024
Հաագայի դատարանը
Բաժանորդագրվել
Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է, որ իբր ապօրինաբար շահագործել է իր էներգետիկ ռեսուրսները։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը Հաագայի մշտական արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ մեղադրելով էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Բաքվի «ինքնիշխան իրավունքները» խախտելու մեջ:
Խոսքը Լեռնային Ղարաբաղի տարածքում էներգետիկ խոշոր օբյեկտների գործունեության մասին է։ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանը 30 տարի շարունակ խոչընդոտել է Ադրբեջանի մուտքը դեպի «իր էներգետիկ ռեսուրսներ»: Հայտարարության մեջ խոսվում է Սարսանգի ջրամբարի հիդրոկայանի, Արաքս գետի վրա, Իրանի հետ սահմանի մոտ նմանատիպ կայանների կառուցման նախագծերի մասին:
«Ապօրինի օկուպացիայի ընթացքում հայկական կողմը լիցենզավորել և համակարգել է Թարթառի ՀԷԿ–ը շահագործող կազմակերպություններին, ապօրինաբար այդ էներգիայի աղբյուրը միացրել է իր ներքին էլեկտրացանցին և էլեկտրաէներգիա ուղարկել Հայաստան՝ ներքին սպառման համար»,– հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ–ն:
Ավելացրել են, թե Ադրբեջանը կշարունակի Հայաստանից փոխհատուցում պահանջել «օկուպացիայից ազատագրված տարածքներում էներգետիկ ռեսուրսների, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների ապօրինի շահագործման արդյունքում պատճառված վնասի համար»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2023 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի` ամիսներ տևած շրջափակումից հետո ռազմական գործողություն սկսեց և փաստացի էթնիկ զտումներ իրականացրեց, ինչի արդյունքում ողջ հայ բնակչությունը լքեց իր բնօրրանը և տեղափոխվեց Հայաստան։
Հաագայի դատարանն ընդունել է Հայաստանի ներկայացրած 3 առարկություններից 2-ը
Լրահոս
0