00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ–ն վետո է դրել Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա

© AP Photo / Mary AltafferՄԱԿ–ի ԱԽ
ՄԱԿ–ի ԱԽ - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2024
ՄԱԿ–ի ԱԽ
Բաժանորդագրվել
Բանաձևի նախագիծը պատրաստել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական անդամները։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը պահանջում է անհապաղ, անվերապահ և մշտական հրադադար հաստատել Գազայի հատվածում և ազատ արձակել բոլոր պատանդներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ բանաձևի նոր նախագիծը պատրաստել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական անդամները:
Փաստաթղթում մերժվում է պաղեստինցիներին սովամահ անելու ցանկացած փորձ, և անկլավի քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելու պահանջ է ներկայացվում։ Նախագիծը նաև պահանջում է նպաստել, որ անհրաժեշտ ծավալներով մարդասիրական օգնությունն արագ, անվտանգ և անարգել հասցվի Գազա:
Կողմերից պահանջվում է ամբողջությամբ, անվերապահորեն և առանց հապաղելու կատարել 2735 բանաձևը (Ջո Բայդենի՝ փուլային հրադադարի հաստատման մասին պլանով)։
Տեքստում առանձին նշվում է պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման համար ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության դերը, նախագիծը կողմերին կոչ է անում կառույցին հնարավորություն տալ կատարելու իր մանդատը:
Բանաձևի նախագիծը նաև կողմերից պահանջում է միջազգային իրավունքի շրջանակներում պահպանել պահվող անձանց նկատմամբ պարտականությունները, ինչպես նաև կոչ է անում լիովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը, հատկապես քաղաքացիական անձանց և օբյեկտների պաշտպանության մասով:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հակամարտության մեկնարկից ի վեր մահացել է ավելի քան 42 հազար պաղեստինցի, ավելի քան 100 հազարը` տուժել։
Լրահոս
0