https://arm.sputniknews.ru/20241119/rd-zu-n-verahskvoghutjan-tak-e-vercrel-dvonecki-nvovvoselidvovkan-rd-pn-83160718.html
ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Նովոսելիդովկան․ ՌԴ ՊՆ
ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Նովոսելիդովկան․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Հարավային» և «Արևմուտք» խմբավորումները բարելավել են դիրքերը, «Արևելք» խմբավորումը ավելի շահեկան դիրքեր և սահմաններ է զբաղեցրել։ 19.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-19T15:33+0400
2024-11-19T15:33+0400
2024-11-19T15:33+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
դոնեցկ
դոնբաս
ռուսաստան
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28671165_0:110:3139:1876_1920x0_80_0_0_ccdc8228fa822b6a705b07a086559528.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Նովոսելիդովկա բնակավայրը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Լեոնիդովկա, Բելիցկոյե, Ձերժինսկ, Միրոլյուբովկա, Գրոդովկա և Նովոէկոնոմիկոե բնակավայրերի շրջաններում 6 ուկրաինական բրիգադ է խոցվել։ Հետ է մղվել հակառակորդի գրոհային խմբերի վեց հակագրոհ։«Հարավային» և «Արևմուտք» խմբավորումները բարելավել են դիրքերը, «Արևելք» խմբավորումը ավելի շահեկան դիրքեր և սահմաններ է զբաղեցրել։ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում 12 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի տարածքում. ՌԴ ՊՆԲացի այդ, խոցվել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ, Ուկրաինայի զինված ուժերի գործունեությունն ապահովող էներգետիկայի օբյեկտներ, ինչպես նաև 146 շրջաններում հակառակորդի անձնակազմի և ռազմական տեխնիկայի կուտակումները։ ՌԴ ՊՆ-ից հայտնել են նաև, որ հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է հինգ բալիստիկ հրթիռ, ֆրանսիական արտադրության չորս Hammer կառավարվող ավիացիոն ռումբ, ԱՄՆ-ի արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի ռեակտիվ արկ, ինչպես նաև 85 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
դոնեցկ
դոնբաս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28671165_215:0:2946:2048_1920x0_80_0_0_7cbd4509a1f5c6b73608515be01d0863.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնեցկ, դոնբաս, ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն
դոնեցկ, դոնբաս, ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն
ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Նովոսելիդովկան․ ՌԴ ՊՆ
Հարավային» և «Արևմուտք» խմբավորումները բարելավել են դիրքերը, «Արևելք» խմբավորումը ավելի շահեկան դիրքեր և սահմաններ է զբաղեցրել։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Նովոսելիդովկա բնակավայրը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումներն ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոսելիդովկա բնակավայրը»,-ասվում է նախարարության ամփոփագրում:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Լեոնիդովկա, Բելիցկոյե, Ձերժինսկ, Միրոլյուբովկա, Գրոդովկա և Նովոէկոնոմիկոե բնակավայրերի շրջաններում 6 ուկրաինական բրիգադ է խոցվել։ Հետ է մղվել հակառակորդի գրոհային խմբերի վեց հակագրոհ։
«Հարավային» և «Արևմուտք» խմբավորումները բարելավել են դիրքերը, «Արևելք» խմբավորումը ավելի շահեկան դիրքեր և սահմաններ է զբաղեցրել։
Բացի այդ, խոցվել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներ, Ուկրաինայի զինված ուժերի գործունեությունն ապահովող էներգետիկայի օբյեկտներ, ինչպես նաև 146 շրջաններում հակառակորդի անձնակազմի և ռազմական տեխնիկայի կուտակումները։ ՌԴ ՊՆ-ից հայտնել են նաև, որ հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է հինգ բալիստիկ հրթիռ, ֆրանսիական արտադրության չորս Hammer կառավարվող ավիացիոն ռումբ, ԱՄՆ-ի արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի ռեակտիվ արկ, ինչպես նաև 85 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։