00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու լավագույնները դուրս մնացին․ ՊՆ-ն՝ առաջնությունից հայտնի ըմբիշների դուրս մնալու մասին

© Photo : ScreenshotԱսուլիսի ժամանակ
Ասուլիսի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2024
Բաժանորդագրվել
Որոշ հայ մարզիկներ ավելի վաղ իրենց դժգոհությունն են հայտնել, որ չեն ընդգրկվել ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմը որոշվել է ոչ թե այլ երկրների թիմերի հաշվարկով, այլ իրավական հնարավոր ուժեղագույնների ընտրությամբ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը։
Առաջնությունը կայանալու է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը։
Մալխաս Ամոյանը, Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանը և այլ ըմբիշներ զորակոչվել են բանակ
Նշենք, որ Հայաստանի կազմում ընդգրկված են մեծահասակների առաջնություններում արդյունքներ չգրանցած, երիտասարդ ըմբիշներ։ Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ առաջատար ըմբիշներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, դուրս են թողել մրցաշարի կազմից, չնայած իրենք վերջին ամիսներին անդադար աշխատել են։
Դավթյանը նշեց, որ համաձայն չէ քննադատությունների հետ և շեշտեց՝ Հայաստանի կազմը որոշվել է ԶՈւ ԳՇ ղեկավարների և մասնագետների քննարկումների արդյունքում։ Զինվորականը հայտարարեց՝ ձևավորված թիմը ուժեղ է, այն կազմավորվել է մարզիկների գրանցած արդյունքների և հոգեբանական վիճակի հիման վրա, հաշվի է առնվել նաև, թե նախկինում ինչ վնասվածքներ են ստացել։ Նրա կարծիքով՝ այլ մարզիկների մասնակցության պարագայում շահարկումներ կարող էին լինել, սակայն չմանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը։
«Հայաստանի թիմի կազմի ընտրության հարցում, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել ենք Ռազմական սպորտի ֆեդերացիայի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ: Այն մարզիկները, որոնք մասնակցելու են, մարզական վաշտի ժամկետային զինծառայողներ են: Ռազմական սպորտի միջազգային կանոնադրոթյունն ունի սահմանափակումներ նաեւ զինծառայողների համար: Նշված զինծառայողները եթե այսօր չեն մասնակցում այս առաջնությանը, որեւէ մեկը չի ասում, որ չեն կարող մասնակցել հաջորդ տարի»,- ասաց Դավթյանը։
Առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել 24 երկրի 400 ըմբիշ, մասնակցելու է նաև Թուրքիայի հավաքականը։ Ադրբեջանը ևս հրավեր ստացել է, բայց մասնակցության հայտ չի ներկայացրել։
Լրահոս
0