https://arm.sputniknews.ru/20241119/eatm-erkrneri-tvum-amenacatsr-gnatshy-hajastanum-e-83146311.html
ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է
ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է
Sputnik Արմենիա
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերին ԵԱՏՄ երկրներում գնաճի մակարդակի մոնիտորինգի տվյալները։ 19.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-19T12:03+0400
2024-11-19T12:03+0400
2024-11-19T12:06+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
գնաճ
գնանկում
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/13/83144869_0:54:1411:848_1920x0_80_0_0_1e59a5dc5481ff5405b7d7e24484abd9.png
Հայաստանում գնանկումը փոխարինվել է գնաճով, ասվում է ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։Հոկտեմբերի արդյունքներով Եվրասիական տնտեսական միության երկրներում տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 0,6%, Բելառուսում` 5,9%, Ղազախստանում` 8,5%, Ղրղզստանում` 4,8%, Ռուսաստանում` 8,5%:2023 թվականի դեկտեմբերի համեմատ այս տարվա հոկտեմբերին գնաճի տեմպերի 1,3 տոկոսային կետով դանդաղում է արձանագրվել Ղազախստանում, Ղրղզստանում՝ 2,5 տոկոսային կետով, իսկ Բելառուսում գնաճի 0,1 տոկոսային կետով արագացում է արձանագրվել, 1,1 տոկոսային կետով էլ` Ռուսաստանում։Հաղորդագրության համաձայն՝ սպառողական գների կառուցվածքում գնաճի դանդաղում է նկատվել պարենային ապրանքների գծով Ղազախստանում և Ղրղզստանում, ոչ պարենային ապրանքների գծով՝ Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում, ծառայությունների գծով ՝ Բելառուսում և Ղրղզստանում։«Գների կայունության պահպանմանը նպաստել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից սպառողական գների աճի սահմանափակման ուղղված միջոցառումները»,- նշել են մամուլի ծառայությունում։Գնաճի մակարդակը (սպառողական գների ցուցիչը, համաձայն ԵԱՏՄ մասին պայմանագրի 63-րդ հոդվածի, տնտեսական զարգացման կայունությունը որոշող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից մեկն է։ ԵՏՀ-ն պարբերաբար ԵԱՏՄ երկրներում գնաճի մակարդակի մոնիտորինգ է իրականացնում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/13/83144869_105:0:1306:901_1920x0_80_0_0_274a81251c92282b7b6a1587e3b62fc0.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, գնաճ, գնանկում, инфографика, ինֆոգրաֆիկա
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, գնաճ, գնանկում, инфографика, ինֆոգրաֆիկա
ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է
12:03 19.11.2024 (Թարմացված է: 12:06 19.11.2024) Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերին ԵԱՏՄ երկրներում գնաճի մակարդակի մոնիտորինգի տվյալները։
Հայաստանում գնանկումը փոխարինվել է գնաճով, ասվում է ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի արդյունքներով Եվրասիական տնտեսական միության երկրներում տարեկան գնաճը
Հայաստանում կազմել է 0,6%, Բելառուսում` 5,9%, Ղազախստանում` 8,5%, Ղրղզստանում` 4,8%, Ռուսաստանում` 8,5%:
2023 թվականի դեկտեմբերի համեմատ այս տարվա հոկտեմբերին գնաճի տեմպերի 1,3 տոկոսային կետով դանդաղում է արձանագրվել Ղազախստանում, Ղրղզստանում՝ 2,5 տոկոսային կետով, իսկ Բելառուսում գնաճի 0,1 տոկոսային կետով արագացում է արձանագրվել, 1,1 տոկոսային կետով էլ` Ռուսաստանում։
Հաղորդագրության համաձայն՝ սպառողական գների կառուցվածքում գնաճի դանդաղում է նկատվել պարենային ապրանքների գծով Ղազախստանում և Ղրղզստանում, ոչ պարենային ապրանքների գծով՝ Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում, ծառայությունների գծով ՝ Բելառուսում և Ղրղզստանում։
«Գների կայունության պահպանմանը նպաստել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից սպառողական գների աճի սահմանափակման ուղղված միջոցառումները»,- նշել են մամուլի ծառայությունում։
Գնաճի մակարդակը (սպառողական գների ցուցիչը, համաձայն ԵԱՏՄ մասին պայմանագրի 63-րդ հոդվածի, տնտեսական զարգացման կայունությունը որոշող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից մեկն է։ ԵՏՀ-ն պարբերաբար ԵԱՏՄ երկրներում գնաճի մակարդակի մոնիտորինգ է իրականացնում։