00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը G20-ի համար Ուկրաինայի հարցով առաջարկ է պատրաստել

© Sputnik / Владимир Астапкович / Фотохост-агентство brics-russia2024.ruՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2024
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հրապարակել էր Թուրքիայի նախագահի «ծրագիրը»:
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիո դե Ժանեյրոյում G20-ի շրջանակներում կայանալիք հանդիպումների ժամանակ կանդրադառնա Ուկրաինայի թեմային, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի դիվանագիտական աղբյուրը: Գործակալությունը պնդում է, որ Անկարան մտադիր է հակամարտության գոտում հրադադարի հասնել։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է երկուշաբթի օրը Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովում ուկրաինական հակամարտության սառեցման վերաբերյալ առաջարկ ներկայացնել: Գործակալության անանուն աղբյուրների համաձայն՝ Թուրքիայի նախագահը Կիևին կառաջարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգել առնվազն 10 տարով՝ որպես «զիջում» Ռուսաստանին:
Էրդողանի առաջարկը նախատեսում է Դոնբասի Արևելքում «ապառազմականացված գոտու» ստեղծում։ Էրդողանը կառաջարկի այդ տարածքում միջազգային զորքեր տեղակայել՝ որպես «լրացուցիչ երաշխիք» Կիևի համար, և Ուկրաինային հավաստիացնել, որ նա ռազմական մատակարարումների տեսքով օգնություն կստանա ՆԱՏՕ-ին չանդամակցելու համաձայնության դիմաց:
«Ուկրաինայի կարգավորման թեման Թուրքիայի նախագահի և համաշխարհային առաջնորդների բանակցությունների հիմնական օրակարգում է բոլոր միջազգային հարթակներում, այդ թվում՝ Բրազիլիայում անցկացվող G20-ում։ Ինչպես արդեն բազմիցս հայտարարվել է, սա առաջնահերթություն է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ Գլխավոր խնդիրն է դադարեցնել արյունահեղությունը և հասնել կայուն հրադադարի»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ Էրդողանի նախաձեռնությունների մասին ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան։
Հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններով. Մոսկվան անհապաղ կդադարեցնի կրակը և բանակցությունների պատրաստակամության մասին կհայտարարի Ռուսաստանի նոր շրջանների տարածքից ուկրաինական զորքերի դուրսբերումից հետո:
Բացի այդ ՌԴ ղեկավարը հավելել էր, որ Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարվելու մասին, պետք է ապառազմականացում և դենացիֆիկացիա իրականացնի, ինչպես նաև չեզոք, արտադաշինքային և միջուկայինից զերծ կարգավիճակ ընդունի: Պուտինն այս համատեքստում անդրադարձել էր նաև ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկմանը։
Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական հարձակումից հետո Պուտինն անհնարին է անվանել բանակցությունները մարդկանց հետ, որոնք «խառը հարվածներ են հասցնում խաղաղ մարդկանց, քաղաքացիական ենթակառուցվածքներին կամ փորձում են սպառնալիքներ ստեղծել միջուկային էներգետիկայի օբյեկտների համար»: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի ուշ հայտարարել էր, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ Մոսկվայի խաղաղ առաջարկները, որոնք ավելի վաղ հնչեցրել էր ռուսական պետության ղեկավարը, չեղարկված չեն, բայց այս փուլում, «հաշվի առնելով այդ արկածախնդրությունը», Ռուսաստանը չի խոսի Ուկրաինայի հետ:
Ուկրաինական ԱԹՍ-ները գիշերը հարձակումներ են իրականացրել, այդ թվում՝ Մոսկվայի ուղղությամբ
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խանգարում են հակամարտության կարգավորմանը և ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում են դրանում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում կադրեր պատրաստելով
ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների՝ ՌԴ կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեներն անցկացվել են 2022 թվականի սեպտեմբերի 23-27-ը։ ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքում կողմ է արտահայտվել քվեարկողների 99,23%-ը, ԼԺՀ-ում՝ 98,42%-ը, Խերսոնի մարզում՝ 87,05%-ը, Զապորոժիեի մարզում՝ 93,11%-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 30-ին Կրեմլում ելույթ է ունեցել հանրաքվեների արդյունքների վերաբերյալ, ինչից հետո պայմանագրեր է ստորագրել նոր շրջանները Ռուսաստանի կազմ ընդունելու մասին:
Լրահոս
0