https://arm.sputniknews.ru/20241118/armavir-qkhi-tsarajvoghy-tmramijvoc-e-taqcrel-hamazgesti-mej-na-dzerbakalvel-e-83118598.html
«Արմավիր» ՔԿՀ–ի ծառայողը թմրամիջոց է թաքցրել համազգեստի մեջ. նա ձերբակալվել է
«Արմավիր» ՔԿՀ–ի ծառայողը թմրամիջոց է թաքցրել համազգեստի մեջ. նա ձերբակալվել է
Sputnik Արմենիա
ՔԿՀ–ի ծառայողը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ 18.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-18T15:57+0400
2024-11-18T15:57+0400
2024-11-18T15:58+0400
հայաստան
արմավիր
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
թմրանյութ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83117659_0:0:960:540_1920x0_80_0_0_06e0e69c3db60cd6aa49fb0f015368a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողի համազգեստի պարանոցային հատվածում թմրամիջոց է հայտնաբերվել, նա ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության քրեակատարողական ծառայությունը։Նշված քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները բնակելի գոտում ծառայության անցնելու համար հերթափոխ ընդունող ծառայողներին խուզարկության են ենթարկել նոյեմբերի 17–ին՝ ժամը 08։50–ի սահմաններում։Նշվում է, որ ՔԿ ծառայողը ձերբակալվել է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։Իրանից ՀՀ 3.5 կգ թմրամիջոց է ներկրվել, ապա փորձել են իրացնել. դեպքով 5 անձ է կալանավորվել
արմավիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/12/83117659_120:0:840:540_1920x0_80_0_0_7abef6d36ee5aded116e2aaf4a3ff452.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմավիր, քրեակատարողական հիմնարկ (քկհ), թմրանյութ, ձերբակալություն
հայաստան, արմավիր, քրեակատարողական հիմնարկ (քկհ), թմրանյութ, ձերբակալություն
«Արմավիր» ՔԿՀ–ի ծառայողը թմրամիջոց է թաքցրել համազգեստի մեջ. նա ձերբակալվել է
15:57 18.11.2024 (Թարմացված է: 15:58 18.11.2024) ՔԿՀ–ի ծառայողը ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողի համազգեստի պարանոցային հատվածում թմրամիջոց է հայտնաբերվել, նա ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ արդարադատության քրեակատարողական ծառայությունը։
Նշված քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները բնակելի գոտում ծառայության անցնելու համար հերթափոխ ընդունող ծառայողներին խուզարկության են ենթարկել նոյեմբերի 17–ին՝ ժամը 08։50–ի սահմաններում։
«Նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ա․ Պ․–ի համազգեստի պարանոցային հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են կպչուն ժապավեններով փաթեթավորված, ընդհանուր 125,38 գրամ քաշով, տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՔԿ ծառայողը ձերբակալվել է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։