00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց պլաստիկայի ծերանալու և կինոյի մասին․ անկեղծ հարցազրույց Մարինա Յակովլևայի հետ

© Sputnik / Andranik GhazaryanՄարինա Յակովլևա
Մարինա Յակովլևա - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2024
Բաժանորդագրվել
Նրանով հիանում էին միլիոնավոր տղամարդիկ, նրա գեղեցկությունը կանանց նախանձի առարկա էր, բայց ՌԴ վաստակավոր արտիստուհի, խորհրդային և ռուս դերասանուհի Մարինա Յակովլևան ինքն իրեն երբեք գեղեցիկ չի համարել։
Մարինա Յակովլևան այս օրերին Երևանում է, որտեղ մասնակցում է «Ռուսական կինոյի օրեր» փառատոնին: Չնայած հագեցած գրաֆիկին՝ նա համաձայնել է բացառիկ հարցազրույց տալ Sputnik Արմենիային։ Զրուցել է Սուսաննա Հովհաննիսյանը:
-Առաջին անգամը չէ, որ Հայաստանում եք։ Ի՞նչ զգացողություններով եք եկել այս անգամ։
- Արևի և ջերմության զգացումով: Ինձ համար Հայաստանն արևն է, մրգերը, հոյակապ չրերը, գեղեցիկ բնությունը, բարի մարդիկ։ Հետաքրքրական դեպք եղավ փոխանակման կետում. այնտեղ աշխատող տղամարդն ինձ ճանաչեց և ասաց, որ մանկուց շատ է սիրում։ Շատ հաճելի էր։
-Բազմաթիվ ֆիլմեր եք բերել և արդեն հանդիպել եք հայ հանդիսատեսի հետ։ Ինչպե՞ս կգնահատեք ռուսական կինոյի նկատմամբ հետաքրքրությունը այսօր։
-Ես հիշում եմ ժամանակներ, երբ կինոթատրոններում ասեղ գցելու տեղ չկար։ Հետո եկավ մի շրջան, երբ ֆիլմերը սկսեցին նայել տանը, համակարգչով։ Հիմա հանդիսատեսը վերադառնում է կինո․ չէ՞ որ մեծ էկրանին ֆիլմ նայելը արվեստի առանձնահատուկ ընկալում է։
-Ո՞ր ֆիլմերն են ձեզ հետաքրքիր, և ի՞նչ ֆիլմեր սկզբունքորեն չեք դիտում։
-Ինձ համար դժվար է դիտել ֆիլմեր, որտեղ դաժանությու, եկեղեցու հասցեին հայհոյանք կամ կրոնի նկատմամբ ծաղր կա։ Տրագիկոմեդիաներ եմ սիրում, լիրիկական մելոդրամաներ, կատակերգություններ։ Իսկ հետաքննություններով, դիակներով ու ավտոմատներովֆիլմերը հաստատ ինձ համար չեն, ուղղակի անջատում եմ հեռուստացույցը։
© Sputnik / Andranik GhazaryanՄարինա Յակովլևան հյուրընկալվել էր Sputnik-ում
Актриса Марина Яковлева в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2024
Մարինա Յակովլևան հյուրընկալվել էր Sputnik-ում
- Ի՞նչ առաջարկներ եք ընդունում և որոնցի՞ց եք հրաժարվում:
- Ինձ հետաքրքրում են մարդկային փոխհարաբերությունների մասին ֆիլմերը, հոգեբանական դրամաները, հայրենասիրական ֆիլմերը: Միայն գարնան ընթացքում յոթ առաջարկ եմ մերժել։ Նույնիսկ եթե սցենարը լավն է, ես «սև» կամ դիակներով ֆիլմերում չեմ նկարահանվում։ Խորհրդային տարիներին կինոն դաստիարակում էր, հայրենասիրական զգացմունքներ էր առաջացնում, ստիպում էր ձգտել ավելի լավը դառնալ։ Այսօր էլ պետք են այդպիսի ֆիլմեր։
-Ո՞ր դերերն են դարձել ձեր այցեքարտը:
-Շատ դժվար է 150-ից ավելի դերերից մեկն առանձնացնել։ Բայց ինձ մոտ եմ զգում «Московская сага»-ի իմ հերոսուհու և «Любовь не картошка» ֆիլմի Վալերիա Ուսկովայի հետ։ Վերջերս «Старушки в бегах»-ի երկու եթերաշրջան դուրս եկավ, երրորդը պատրաստվում է։ Այդ դերը նույնպես համահունչ է ինձ։ Երբեմն համաձայնում եմ էպիզոդիկ դերերի, որպեսզի փորձեմ ինձ նոր դերում և չձանձրացնեմ հեռուստադիտողին։
- Մարինա Ալեքսանդրովնա, նախկինում կատարելության հասնելը չափազանց դժվար էր, այդ թվում՝ ինքնախնամքի սահմանափակ հնարավորությունների պատճառով: Այսօր շուկան միջոցների ամենալայն ընտրությունէ առաջարկում, բայց միաժամաակ էկրաններին ավելի ու ավելի հաճախ կարելի է տեսնել պլաստիկի, սիլիկոնի և խիստ արհեստական գեղեցկության առատություն: Ինչպե՞ս եք վերաբերվում գեղեցկության ժամանակակից չափանիշներին, խնամքի միջոցներին, և ի՞նչ է ձեզ համար գեղեցկությունը: Հե՞շտ է գեղեցիկ դերասանուհի լինել:
- Հաճոյախոսության համար շնորհակալ եմ, բայց գիտեք, ինձ միշտ օգնել է այն, որ ես ինձ երբեք գեղեցիկ չեմ համարել: Դերասանուհու, ինչպես ցանկացած այլ կնոջ համար, գլխավորը բարությունն է, մարդկանց հանդեպ բաց լինելը և արժանապատիվ ծերանալու ունակությունը: Չարությունն ու նախանձը մարդուն դարձնում են անհրապույր, իսկ ներքին լույսը, բարյացակամությունն ու դրական տրամադրվածությունը շատ ավելի գրավիչ են, քան ձգված մաշկը:
Կարևոր է ինքդ քեզ ընդունել այնպիսին, ինչպիսին կաս, և արժանապատվորեն ծերանալ: Ես դեմ եմ արմատական միջամտություններին և արմատական փոփոխություններին։ Այսօր գեղեցկությունը բնական ձևով պահպանելու բազմաթիվ եղանակներ կան՝ դեմքի վարժություններ, մերսումներ, խնամքի միջոցներ։ Այս ամենն օգնում է պահպանել երիտասարդությունն առանց ծայրահեղությունների:
-Ունե՞ք գեղեցկության ձեր սեփական գաղտնիքը, որը կարող եք պատմել։
-Երկար ժամանակ ես առհասարակ ոչինչ չէի օգտագործում ալերգիայի պատճառով։ Մի անգամ ամառանոցում մանկական քսուք գտա՝ Սվերդլովսկում արտադրված, քսեցի դեմքիս ու գնացի նկարահանման։ Դիմահարդարն ասաց, որ դեմքս մարգարտի նման է դարձել։ Այդ օրվանից այդ կրեմը իմ ամենասիրելի միջոցն է։ Դա, իհարկե, ավելի շատ կատակ է։ Կարծում եմ՝ իմ դեպքում գլխավոր դերը խաղացել է ժառանգականությունը։ Բայց ամենակարևոը՝ յուրաքանչյուրը պետք է գտնի այն, ինչը հենց իրեն է հարմար, և սիրի ինքն իրեն այնպիսին, ինչպիսին կա։
-Իգոր Կվաշան մի անգամ նշել է, որ ձեզ համար դժվար էին «Երալաշի» չար դերերը, որ ստիպված էին ձեզնից բառացիորեն քամել չարությունը։ Դա ճի՞շտ է։
-Այո, Բորիս Գրաչևսկին էլ էր այդ մասին ասում։ Ինձ համար իսկապես դժվար է չար կերպարներ խաղալը. ես վատ եմ դիմանում ուրիշի ագրեսիային, այն ինձ շփոթեցնում է։ Ես սկսում եմ ընկճված զգալ: Նման դերերի համաձայնում եմ միայն այն դեպքերում, երբ հերոսները զղջում են: Այդպես էր, օրինակ, «Наградить (посмертно)» ֆիլմում, որտեղ ես գող կնոջ, բանդիտուհու դեր էի խաղում, կամ «Нечаянная радость» ֆիլմում՝ Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանի հետ։ Այնտեղ իմ հերոսուհին զղջում է, և դա թույլ է տալիս ինձ ներքուստ արդարացնել նրա գործողությունները։ Ոմանց չարագործների դերերը հեշտ են տրվում, բայց դա հաստատ իմը չէ։
© Sputnik / Andranik GhazaryanՄարինա Յակովլևան հյուրընկալվել էր Sputnik-ում
Актриса Марина Яковлева в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2024
Մարինա Յակովլևան հյուրընկալվել էր Sputnik-ում
-Երգող դերասանուհի լինելը մեծ առավելություն է։ Հաճա՞խ եք օգտագործում ձեր վոկալային տաղանդը։
-Չեմ կարող ասել, թե հաճախ։ Ես ինձ երգող դերասանուհի չեմ համարում, բայց երգել շատ եմ սիրում։ Վերջերս սկավառակներ գնեցի և հաճույքով լսում եմ, մանկությունս եմ հիշում։ Այն ժամանակ շատ կատարողներ բառացիորեն «արտաբերում էին» իրենց երգերը, և ինձ այդ ձևը շատ հոգեհարազատ է։ Այն անկեղծ և մտերմիկ է հնչում, ի տարբերություն այն երգերի, որ հիմա հաճախ հնչում են։ Հանդիսատեսը սիրում է, երբ ես երգում եմ բեմից, դա ոգեշնչում է։ Կարծում եմ՝ պետք է որևէ նոր բան ձայնագրել, որպեսզի սրտամոտ լինի։ Որովհետև երգը արձագանք է գտնում քո մեջ, այն անպայման հանդիսատեսի մոտ էլ արձագանք կգտնի։
-Եվ ո՞ր երգն է հիմա «արձագանքում» Ձեր հոգում։
-Որևէ ջերմ, դրական բան, հույս ու թեթևություն տվող։ Հիմա ինձ հոգեհարազատ երգեր փնտրելու փուլում եմ։
-«Արտագաղթ» բառն այսօր հաճախ է հնչում։ Այն արդիական էր թե՛ մեկ դար առաջ, թե՛ հիմա։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ երևույթին։
-Կարծում եմ՝ կարևոր է սովորել ուրիշների սխալներից։ Դա տեղի էր ունենում «պերեստրոյկայի» շրջանում, 90-ականներին և 2000-ականներին։ Շատերն այն ժամանակ հեռանում էին ՝ մտածելով, որ արտասահմանում կյանքն ավելի լավ կլինի։ Իսկ մենք շատ էինք հյուրախաղերի գնում ու հասկացել էինք, որ խնդիրներն ու դժվարությունները ամեն տեղ նույնն են։
90-ականներին ես Իսրայելում հյուրախաղերի էի և ինքս ինձ հարց տվեցի. «Ես ի՞նչ կարող էի անել այստեղ»։ Այն ժամանակ ես հայտնի արտիստուհի էի, ամբողջ Խորհրդային Միությունն էի շրջել։ Իսկ այնտե՞ղ: Լեզու չգիտեմ, կամ հատակ պետք է մաքրեմ, կամ սպասարկեմ։ Հանուն ինչի՞: Հանուն կրուասանի, թե՞ պարմեզան պանրի: Այդ պահին հասկացա, որ չեմ ուզում արտագաղթել։
Հիշում եմ, թե գնացածները ինչպես էին տանջվում։ Վալենտին Նիկուլինը, օրինակ, ուժգին նոստալգիա էր ապրում։ Վլադիմիր Պրոկոֆևը նույնպես։ Շատերը վերադառնում էին՝ հասկանալով, որ արտերկրում նրանց միայն ստորացուցիչ դրություն է սպասվում։
- Այսօր ակտիվորեն քննարկվում է կինոյում արհեստական բանականության օգտագործումը: Օրինակ, վերջերս տեղեկություն հայտնվեց, որ Առաջին ալիքը նախատեսում է ստեղծել Վյաչեսլավ Տիխոնովի կերպարը «Գարնան 17 ակնթարթ»-ի շարունակության մեջ՝ նեյրոցանցի օգտագործմամբ։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
-Չեմ ուզում կտրուկ լինել, բայց մեր ժամանակ ֆիլմերն իսկական էին։ Գուցե դա ինչ-որ նոր ու հետաքրքիր բան է, բայց հնարավոր է՝ ավելի լավ կլինի ուղղակի հիշեցնել հին ֆիլմերի մասին կամ դրանք հարմարեցնել ժամանակակից հանդիսատեսին։ Օրինակ՝ «Դիվերսանտի» դեպքում, որտեղ ես նկարահանվել եմ, շարունակությունը մի քիչ «կարտոնային» էր, արհեստական։ Չնայած, նոր սերունդը ամեն ինչի սովոր է․․․
Մենք հաճախ են ամերիկյան ֆիլմերը կուռք դարձնում, ինձ համար դա անհասկանալի է։ Այս, խորը ֆիլմեր կան, օրինակ՝ Միլոշ Ֆորմանի աշխատանքները։ Բայց մասսայական մշակույթը կրկնօրինակելու իմաստ չեմ տեսնում։
© Sputnik / Andranik GhazaryanՄարինա Յակովլևան հյուրընկալվել էր Sputnik-ում
Актриса Марина Яковлева в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 18.11.2024
Մարինա Յակովլևան հյուրընկալվել էր Sputnik-ում
-Պատմեք, խնդրում եմ, մոտ ապագայի ծրագրերի մասին։
-Ինչպես ասում են՝ եթե ուզում ես Աստծուն ծիծաղեցնել, պատմիր նրան ծրագրերիդ մասին։ Բայց ես շատ հյուրախաղերի եմ գնում, առջևում նկարահանումներ են և ներկայացումներ։ Սերգեյ Նովոժիլովի հետ փառատոնների ենք գնում, որոնք հանդիսատեսին ուրախացնում են, իսկ մեզ՝ արտիստներիս, ոգեշնչում։ Առաջ հյուրախաղեր չէի սիրում, երեխաներս փոքրի էին, տնից գնալը դժվար էր։ Իսկ հիմա հյուրախաղերը իմ ուրախությունն են։ Նոր քաղաքներ, նոր մարդիկ, նոր խոհանոցներ․․․ Իսկապես հետաքրքիր է և ոգեշնչող։
Լրահոս
0