00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը տեսնելու 5 պատճառ. Զբոսաշրջության կոմիտեի նախագահը` ոլորտի բարեփոխումների մասին

© SputnikԼուսինե Գևորգյան
Լուսինե Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2024
Լուսինե Գևորգյան
Բաժանորդագրվել
2024-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 118 հազարով, ինչը պայմանավորված է Ռուսաստանից ժամանող այցելուների թվի նվազմամբ։
Զբոսաշրջության կոմիտեն փորձում է շտկել իրավիճակը, քանի որ Ռուսաստանը Հայաստանի համար առաջնային շուկաների ցանկում է։ Sputnik Արմենիան երկրի գրավչության բարձրացմանն ուղղված քայլերի և առաջիկա բարեփոխումների մասին զրուցել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նոր ղեկավար Լուսինե Գևորգյանի հետ։
- Ինչպե՞ս ստացաք Զբոսաշրջության կոմիտեն ղեկավարելու առաջարկը:
– Առաջարկեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. այդ ժամանակ ես աշխատում էի մասնավոր հատվածում: Միշտ երազել եմ, որ իմ աշխատանքը կապված լինի ճանապարհորդության հետ։ Սակայն գլխավորելով կոմիտեն` հասկացա, որ որպես ղեկավար պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեմ Հայաստանում՝ խնդիրները օպերատիվ լուծելու համար։ Մենք մասնակցում ենք արտերկրում միջազգային կարևոր ցուցահանդեսների, ուստի ես ավելի շատ հակված եմ նրան, որ այդ միջոցառումներում երկիրը ներկայացնեն իմ թիմի անդամները։
– Նշեք 5 պատճառ` ինչու զբոսաշրջիկը պետք է գա Հայաստան։
Առաջինն անվտանգությունն է. միջազգային տարբեր վարկանիշներում և անվտանգության ինդեքսներում Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում: Եվ եթե այլ երկրներում անվտանգ է, քանի որ այնտեղ թվայնացման մակարդակը բարձր է և տեսախցիկների քանակը՝ շատ, ապա մեզ մոտ դա պայմանավորված է մշակութային և ազգային առանձնահատկություններով։
Երկրորդը՝ երկիրը գրավիչ է գաստրո և էնոտուրիզմի ուղղություններով, որոնք մեզ մոտ լավ զարգացած են։
Երրորդը՝ Հայաստանում կա գրանցված 25 հազար պատմամշակութային օբյեկտ։ Յուրաքանչյուր այցելու կարող է այստեղ գտնել այնպիսի մի բան, որը համապատասխանում է իր նախասիրություններին:
Չորրորդը՝ ակտիվ զարգանում է գյուղական և արկածային տուրիզմը։ Բացի այդ, մեր երկիրը հետաքրքիր է իր բազմազան փառատոներով։ Սա Հայաստանի գրավչության ևս մեկ գործոն է։
Հինգերորդը բժշկական տուրիզմն է։ Հայաստանն այս ոլորտում առաջարկում է մատչելի գներով որակյալ ծառայություններ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դառնանք առանցքային տարածաշրջան, տվյալ զբոսաշրջային ուղղության հանգույց։
ԵՏՀ-ն մշակել է ԵԱՏՄ երկրների զբոսաշրջային երթուղիների քարտեզներ
– Հայաստանի համար զբոսաշրջային ո՞ր շուկաներն են թիրախային:
– Ռուսաստանը, Վրաստանը, ԱՄԷ-ն, Չինաստանը և մի շարք այլ երկրներ։ Ի դեպ, Վրաստանը, որքան էլ պարադոքսալ թվա, մեզ համար բարդ շուկաներից մեկն է, քանի որ Հայաստանի գրավչության բարձրացման խնդիր է դրված։ Այդ կապակցությամբ նախատեսում եմ էթնիկ վրացիների համար կազմակերպել բազմաթիվ ճանաչողական այցեր մեր երկիր։ Հաճախ հարևան երկրում չեն պատկերացնում, թե իրենց որքան հնարավորություններ կարող է առաջարկել Հայաստանը։
Օրինակ` դեկտեմբերի 2-ին նախատեսված է բրիտանացի երգիչ և երգահան Դևիդ Գրեյի համերգը։ Սա կարող է լավ առիթ դառնալ, որպեսզի մեր երկիր գան նրա երկրպագուները Ռուսաստանից և Վրաստանից։ Բացի այդ, Հայաստանը կարող է հետաքրքիր լինել նույն վրացի զբոսաշրջիկների համար՝ որպես երկիր, որտեղ զարգացած է արկածային տուրիզմը։
Առաջիկայում հանդիպում եմ նախատեսում Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավարի հետ։ Մենք պետք է համագործակցություն հաստատենք, ոչ թե մրցակցենք։ Միասին կարող ենք մշակել ընդհանուր տարածաշրջանային զբոսաշրջային պրոդուկտներ և նախագծեր, որոնք թույլ կտան այցելուներին միանգամից այցելել երկու երկրներ։ Բացի այդ, մենք կարող ենք համագործակցել գինու արտադրության ոլորտում, չէ՞ որ Հայաստանում ավելի քան 250 գինեգործ կա։
– Ի՞նչ բարեփոխումներ են սպասվում ոլորտում:
– Զբոսաշրջության ոլորտում նոր օրենսդրությունն ուժի մեջ է մտել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից։ Սակայն աշխատանքներ են տարվում 5 տարի ժամկետով զբոսաշրջության զարգացման ռազմավարության նախագծի մշակման ուղղությամբ։ Ենթադրվում է շուրջ 30 նորմատիվ ակտերի ընդունում, որոնցից մեկը վերաբերում է զբոսավարների հավաստագրմանը։ Ես արդեն հանդիպել եմ զբոսավարների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, այդ թեմայով բաց զրույց ենք ունեցել, քննարկել ենք օտարերկրյա զբոսավարների գործունեությունը Հայաստանում։ Կարող եմ ասել, որ ոլորտը կարգավորված չէ, նորմատիվ ակտն այս պահին մշակման փուլում է։
Շատ ցածր մակարդակում է նաև զբոսաշրջային ոլորտի թվայնացումը, ուստի չենք կարողանում հստակ վերլուծել, թե ով և ինչ նպատակով է ժամանում մեր երկիր։ Այդ կապակցությամբ նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային տվյալների շտեմարան, այսպես կոչված, էլեկտրոնային գրանցամատյան, որտեղ կներառվեն այն բոլոր հյուրանոցները, հյուրատները, որոնք պետք է գրանցեն բոլոր զբոսաշրջիկներին։ Սա կհեշտացնի վիճակագրության վարումը՝ հնարավորություն տալով վերլուծել ու ավելի լավ հասկանալ ուժեղ ու թույլ կողմերը և աշխատել դրանց ուղղությամբ։
– Ի՞նչ է պետք անել մասսայական զբոսաշրջային երկիր դառնալու համար:
– Հայաստանն ունի այդպիսի ներուժ, և մենք հիմա համապատասխան աշխատանքներ ենք տանում։ Զբոսաշրջությունը դեռևս չի համարվում երկրի տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն, բայց մենք մոտ ենք դրան հասնելուն։ Բացի այդ, մենք պետք է աշխատենք հասարակության, նրա ընկալումների և գործարար միջավայրի հետ։ Հիշեք մեր քաղաքացիների ոչ այնքան դրական արձագանքն Իրանից այցելողների նկատմամբ՝ նրանց կրոնական տոնի օրերին։ Մենք պետք է պատրաստ լինենք մեծ թվով մարդկանց ընդունելու։
Ավտոմեքենայով Իրան գնացողների թիվն ավելանում է. վրացիները ևս հետաքրքրված են
Բացի այդ, մենք Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացնում ենք TRIP ծրագիրը, որը ենթադրում է զբոսաշրջային կլաստերների ստեղծում Գյումրիում, Գորիսում, Դիլիջանում, Եղեգիսում, Ջերմուկում, Արենիում և Դվինում: Նախագծի շրջանակում յուրաքանչյուր կլաստերի համար մշակվում է ճանապարհային քարտեզ, համայնքի առանձնահատկությունների հաշվառմամբ մեծանում է նրա գրավչությունը, որպեսզի տվյալ վայրը այցելուների համար դառնա ավելի մատչելի և հայտնի:
– Մասսայական զբոսաշրջության զարգացման համար կարևոր է նաև տուրփաթեթների գների փոփոխությունը: Այս ուղղությամբ փոփոխություններ նախատեսո՞ւմ եք:
– Եթե մենք ակնկալում ենք իրական փոփոխություններ, ապա պետք է համարձակություն ունենանք բարձրաձայնելու ոչ պոպուլյար թեմաներ, որոնց թվում են գնի և որակի անհամապատասխանությունները: Տնտեսության մեջ կա առաջարկի և պահանջարկի դասական մոդել։ Հայաստանում, որքան տարօրինակ է, շատ արագ վաճառվում են ամենաթանկ զբոսաշրջային փաթեթները։ Սա վկայում է այն մասին, որ որակյալ արտադրանքի կարիք կա։ Օրերս նախատեսում եմ հանդիպել հյուրատների ներկայացուցիչների հետ՝ հասկանալու այն քայլերը, որոնք թույլ կտան փոխել իրավիճակը։
– Ի՞նչ կանխատեսում ունեք մինչև տարեվերջ և Նոր տարվա արձակուրդների ընթացքում այցելուների թվի վերաբերյալ:
– Կանխատեսում անելն անշնորհակալ գործ է։ Հուսով եմ՝ մինչև 2025 թվականի ավարտը կհաջողվի 20%-ով բարելավել զբոսաշրջային ցուցանիշները, ստեղծել կանոնակարգված աշխատող ինստիտուտ։ Պլաններում միջոցառումների օրացույց ստեղծելն է, որը կլինի բաց տիրույթում և թույլ կտա ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ զբոսաշրջային ընկերություններին պլանավորել այցելություններ և, ըստ այդմ, մշակել նոր զբոսաշրջային փաթեթներ:
Լրահոս
0