00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ից ՀՀ այցելողների թիվը նվազել է. Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը խոսել է պատճառներից

© Sputnik / Arpi BeglaryanԳառնի
Գառնի - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2024
Գառնի. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կոմիտեն ակտիվորեն աշխատում է Հայաստանի գրավչության բարձրացման ուղղությամբ՝ հատուկ տուրփաթեթների մշակում, երկիրը որպես բժշկական տուրիզմի հանգույց ներկայացում և այլն:
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվն այս տարի նվազել է, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով` ներքաղաքական իրավիճակից մինչև զբոսաշրջիկների համար բնակարանների չարդարացված թանկ գներ։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ–ում ասել էր, որ վերջին 9 ամսվա ընթացքում ռուս զբոսաշրջիկների հոսքը 7%-ով կրճատվել է:
Գևորգյանը նշեց, որ այցելությունների նվազման օբյեկտիվ պատճառներից մեկն ամռան ներքաղաքական իրադարձություններն էին` անհնազանդության ակցիաները Երևանում և այլ քաղաքներում: Զբոսաշրջիկների մոտ կան վախեր, որ գուցե գան Հայաստան, բայց ինչ–ինչ իրադարձությունների արդյունքում չկարողանան վերադառնալ իրենց երկիր։ Բացի այդ, ճիշտ պետք է ներկայացնել երկրի գրավչությունը. պետք է սովորել ճիշտ «փաթեթավորել» զբոսաշրջային արտադրանքը, ներկայացնել այն և վաճառել։
Գևորգյանը սուբյեկտիվ գործոնների շարքին դասեց օտարերկրացիների համար բնակարանների, հոսթելների և հյուրանոցների վարձակալության ուռճացված գները։
Այս խնդիրները հաղթահարելու համար կոմիտեն ակտիվորեն աշխատում է Հայաստանի գրավչության բարձրացման ուղղությամբ` ներառյալ հատուկ տուրփաթեթների մշակումը և երկիրը որպես բժշկական տուրիզմի հանգույց դիրքավորումը։ Մտադիր են ուսումնասիրել միջազգային փորձը և այն հարմարեցնել հայկական իրողություններին։
«Մեզ մոտ շատ լավ է զարգացած բժշկությունը. առաջարկում ենք որակյալ ծառայություններ մատչելի գներով, ներառյալ պլաստիկ վիրաբուժությունը և ատամնաբուժությունը։ Սա մեր առջև նոր հնարավորություններ է բացում ռուսական շուկան գրավելու համար»,– ասաց Գևորգյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ արդեն իսկ հանձնարարական է տվել, որպեսզի «end-to-end» զբոսաշրջային պրոդուկտ ստեղծվի։ Դրա մեջ մտնում են բժշկական զբոսաշրջիկների դիմավորումը օդանավակայանում, տեղավորումը, բուժծառայությունների տրամադրումը, վերականգնումը, էքսկուրսիաները Հայաստանում և տեղափոխումը օդանավակայան. այդ ամենը մշակման և համաձայնեցման փուլում է:
Հիշեցնենք, որ կոմիտեի տվյալներով` 2024 թվականի տասը ամսվա ընթացքում Հայաստան է այցելել 1 926 405 զբոսաշրջիկ, որոնց 43%-ը կամ 828,6 հազարը Ռուսաստանից ժամանած այցելուներն են։
ԵՏՀ-ն մշակել է ԵԱՏՄ երկրների զբոսաշրջային երթուղիների քարտեզներ
Լրահոս
0