00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աբխազիայի նախագահը խոստացել է հրաժարական տալ, բայց պայման է դրել

Բաժանորդագրվել
Ընդդիմությունը նոյեմբերի 15–ին ներխուժել է կառավարական շենքեր և պահանջում է նախագահի հրաժարականը։ Հանրահավաքների ֆոնին նախագահը լքել է Սուխումը՝ մեկնելով հայրենի գյուղ, որտեղ մտադիր է երկրում տիրող իրավիճակը քննարկել համախոհների հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի խորհրդարանի շենքը։ Նա չի ստորագրել ռուսական ներդրումային նախագծերի մասին համաձայնագիրը խորհրդարանից հետ կանչելու մասին փաստաթուղթը, որը բողոքի ցույցերի պատճառ է դարձել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Աբխազիան։
Հանրահավաքների ֆոնին նա մեկնել է հայրենի Թամիշ գյուղ և հայտարարել, որ ինքը, փոխնախագահը և այլ պաշտոնյաներ շարունակելու են աշխատանքը:
«Երբ նրանք (ցուցարարները. խմբ.) լքեն շենքը, ես ազատման դիմում կգրեմ, և կտեսնենք` նոր ընտրություններում որքան աջակցություն կստանան», - ասել է Բժանիան Թամիշ գյուղում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ մինչ նոր ընտրությունները երկիրը կղեկավարի փոխնախագահ Բադրա Գունբան:
Հիշեցնենք` երեկ` նոյեմբերի 15-ին, Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկեր Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացման հարցը: Ընդդիմությունը հայտարարում է, որ դեմ է այդ փաստաթղթի վավերացմանը, քանի որ կարծում է` դա թույլ կտա, որ Աբխազիայի բնակարանները վաճառվեն Ռուսաստանին։
Արդյունքում խորհրդարանականները որոշեցին հարցի քննարկումը տեղափոխել հաջորդ շաբաթ։ Ցուցարարները գրեթե անմիջապես հայտարարեցին, որ մտադիր չեն ցրվել, քանի դեռ խորհրդարանը դեմ չի քվեարկել վավերացմանը։ Նրանք կոտրեցին կառավարական համալիրի դարպասները` պահանջելով նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը:
Ավելի ուշ ցուցարարների մի մասին հաջողվեց մուտք գործել խորհրդարանի շենք, կոտրել որոշ աշխատասենյակների ապակիները և նիստերի դահլիճի սեղանը: Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Աբխազիայի ղեկավարի վարչակազմը երկրում իրավիճակի կայունացման համար փաստաթուղթ է պատրաստում ՌԴ-ի հետ ներդրումների մասին համաձայնագրի վավերացումը խորհրդարանից հետ կանչելու մասին:
Այդպիսի սցենարները չեն նպաստում ներդրումների հոսքին. ՌԴ ԱԳՆ–ն՝ աբխազական ցույցերի մասին
Լրահոս
0