00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեսրոպյանը մինչ այս քաղաքական էր, հիմա՝ ապաքաղաքական․ ՀԾԿՀ–ն նոր նախագահ ունի

© Photo : Facebook / ՀՀ Կոտայքի մարզպետարանՄեսրոպ Մեսրոպյան
Մեսրոպ Մեսրոպյան - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2024
Մեսրոպ Մեսրոպյան
Բաժանորդագրվել
Մեսրոպ Մեսրոպյանի անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սառեցվել է օրեր առաջ։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Այսօր Ազգային ժողովը հաստատեց Մեսրոպ Մեսրոպյանին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Գործադիրը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջադրեց Մեսրոպյանի թեկնածությունը. ի՞նչ խոստացավ նա
Նրա թեկնածությունը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Ընդդիմադիր պատգամավորները նախարարից հետաքրքրվեցին, թե արդյոք Մեսրոպյանի քաղաքական հայացքները չեն խանգարի, որ նա հավասարակշռված որոշումներ կայացնի։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը շեշտեց՝ սա պետք է ապաքաղաքական պաշտոն լինի, մինչդեռ Մեսրոպ Մեսրոպյանը բավականին քաղաքականացված է, բացի այդ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ազգականն է։
«Պարոն Մեսրոպյանը մինչ այս քաղաքական էր, հիմա՝ ապաքաղաքական, նրա կուսակցական գործունեությունը սառեցված է։ Սասուն Միքայելյանի հետ ունեցած կապը որևէ առնչություն չունի, քննարկվել է նրա թեկնածությունը որպես ոլորտում փորձ ու գիտելիք ունեցող մարդ։ Նա ընդամենը մեկ տարի կամ դրանից էլ քիչ է, որ կուսակցական է, 2023 թ․-ից է համալրել ՔՊ շարքերը, բայց օրեր առաջ անդամակցությունը սառեցվել է»,- ասաց Սանոսյանը։
Խամոյանը, միևնույնն է, տարակուսած էր՝ արդյոք կուսակցական գործունեությունը դադարեցնելը նշանակում է, որ քաղաքական հայացքներն էլ են փոխվել։ Նա Մեսրոպյանի ֆեյսբուքյան էջից մի շարք գրառումներ ընթերցեց, որոնք ցույց են տալիս նրա քաղաքական դիրքորոշումը։
ՀԾԿՀ նորանշանակ նախագահն իր խոսքում խոստացավ ցուցաբերել քաղաքական զսպվածություն և հավասարակշռություն, ինչը պահանջում է իր պաշտոնը։
«Ես իմ մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը ներդնելու եմ հանձնաժողովի բնականոն աշխատանքը շարունակելու և ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու համար»,- ասաց Մեսրոպյանը։
Նշենք, որ Մեսրոպ Մեսրոպյանը շուրջ կես տարի` 2020 թվականի նոյեմբերի 26–ից մինչև 2021 թվականի մայիսի 27-ը, զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը։ Մինչ այդ նա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր:
Հիշեցնենք` հոկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ–ին։ Գրեթե միաժամանակ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, որը մինչ նախարարություն տեղափոխվելը պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՀԷՑ-ում, «Տաշիր Գրուպ»-ում և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»–ում։ Մամուլը երկու պաշտոնյաների հրաժարականները պայմանավորում է էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրներով, նաև այդ հարցով ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով:
Լրահոս
0