https://arm.sputniknews.ru/20241115/kremly-hajtnel-e-putini-ev-shvolci-herakhvosazrujci-manramasnery-83055606.html
Կրեմլը հայտնել է Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցի մանրամասները
Կրեմլը հայտնել է Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցի մանրամասները
Sputnik Արմենիա
Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդները 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով հարցերի լայն շրջանակ: 15.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-15T20:04+0400
2024-11-15T20:04+0400
2024-11-15T20:05+0400
վլադիմիր պուտին
օլաֆ շոլց
ռուսաստան
գերմանիա
հեռախոսազրույց
ուկրաինա
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0f/38719448_0:68:3401:1981_1920x0_80_0_0_aa0c6af94cc1869c29e4039da21b5737.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Կրեմլը հաստատել է` կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը։ Սա 2022 թվականից ի վեր 2 ղեկավարների առաջին հեռախոսազրույցն է, որը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ։Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են ուկրաինական ճգնաժամը, երկկողմ հարաբերությունները, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և մի շարք այլ հրատապ հարցեր:ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական կողմը երբեք չի հրաժարվել և նախկինի պես բաց է բանակցությունների վերսկսման համար, որոնք ընդհատվել են Կիևի ռեժիմի կողմից: Ռուսաստանի առաջարկները քաջ հայտնի են, դրանքշարադրված են Ռուսաստանի ԱԳՆ-ում հունիսյան ելույթում։ Պուտինը հավելել է, որ հնարավոր պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն Ռուսաստանի շահերը, արտացոլեն նոր տարածքային իրողությունները և վերացնեն հակամարտության առաջնային պատճառները:Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել ռուս-գերմանական հարաբերությունների ներկա վիճակին։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ դրանքվատթարացել են Գերմանիայի ոչ բարեկամական քաղաքականության հետևանքով։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը միշտ խստորեն կատարել է էներգետիկ ոլորտում իր պարտավորությունները և պատրաստ է փոխշահավետ համագործակցության, եթե Գերմանիան ցուցաբերի համապատասխան հետաքրքրվածություն:Առաջնորդները պայմանավորվել են, որ իրենց օգնականները կապի մեջ կմնան հետագա փոխգործակցության համար:Ավելի վաղ գերմանական կողմն էր հայտնել երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի մասին։
գերմանիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0f/38719448_334:0:3065:2048_1920x0_80_0_0_08e424b6b377bad20a4385e1411a31f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, օլաֆ շոլց, ռուսաստան, գերմանիա, հեռախոսազրույց, ուկրաինա, նատօ
վլադիմիր պուտին, օլաֆ շոլց, ռուսաստան, գերմանիա, հեռախոսազրույց, ուկրաինա, նատօ
Կրեմլը հայտնել է Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցի մանրամասները
20:04 15.11.2024 (Թարմացված է: 20:05 15.11.2024) Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդները 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով հարցերի լայն շրջանակ:
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Կրեմլը հաստատել է` կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը։ Սա 2022 թվականից ի վեր 2 ղեկավարների առաջին հեռախոսազրույցն է, որը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ։
Զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են ուկրաինական ճգնաժամը, երկկողմ հարաբերությունները, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և մի շարք այլ հրատապ հարցեր:
Պուտինը հիշեցրել է, որ ուկրաինական ներկայիս ճգնաժամը ՆԱՏՕ-ի բազմամյա ագրեսիվ քաղաքականության արդյունքն է։ Այն ուղղված է Ուկրաինայի տարածքում հակառուսական պլացդարմ ստեղծելուն, որն անտեսում է Ռուսաստանի անվտանգային շահերը և ոտնահարումռուսախոս բնակիչների իրավունքները:
ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական կողմը երբեք չի հրաժարվել և նախկինի պես բաց է բանակցությունների վերսկսման համար, որոնք ընդհատվել են Կիևի ռեժիմի կողմից: Ռուսաստանի առաջարկները քաջ հայտնի են, դրանքշարադրված են Ռուսաստանի ԱԳՆ-ում հունիսյան ելույթում։ Պուտինը հավելել է, որ հնարավոր պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն Ռուսաստանի շահերը, արտացոլեն նոր տարածքային իրողությունները և վերացնեն հակամարտության առաջնային պատճառները:
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել ռուս-գերմանական հարաբերությունների ներկա վիճակին։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ դրանքվատթարացել են Գերմանիայի ոչ բարեկամական քաղաքականության հետևանքով։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը միշտ խստորեն կատարել է էներգետիկ ոլորտում իր պարտավորությունները և պատրաստ է փոխշահավետ համագործակցության, եթե Գերմանիան ցուցաբերի համապատասխան հետաքրքրվածություն:
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակը։ Ռուսաստանի նախագահը Շոլցին տեղեկացրել է Մոսկվայի գործողությունների մասին, որոնք ուղղված են տարածաշրջանում սրացման նվազեցմանը և խաղաղ լուծումների որոնմանը:
Առաջնորդները պայմանավորվել են, որ իրենց օգնականները կապի մեջ կմնան հետագա փոխգործակցության համար:
Ավելի վաղ գերմանական կողմն էր
հայտնել երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի մասին։