https://arm.sputniknews.ru/20241114/ukrainaji-zinvats-uzhery-harvatsel-en-energvodari-bnakeli-hatvatsin-83016003.html
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի բնակելի հատվածին
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի բնակելի հատվածին
Sputnik Արմենիա
Հրետանային հարվածներից մեկը դիպել է քաղաքի կենտրոնում՝ Սովետսկայա փողոցի տարածքում գտնվող բազմահարկ բնակելի շենքերով շրջապատված բակի մանկական խաղահրապարակին։ 14.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-14T20:37+0400
2024-11-14T20:37+0400
2024-11-14T21:05+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
էներգոդար
ուկրաինա
ռուսաստան
ռազմական հատուկ գործողություն
զապորոժիե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/09/53624544_0:147:3119:1901_1920x0_80_0_0_2207da0e829bd683e843c83aa9c6b98b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի ատոմակայանին կից Էներգորդար քաղաքի բնակելի թաղամասին, որտեղ ռազմական օբյեկտներ չկան։ Հրետանային գնդակոծության հետևանքով քաղաքացիական անձ է մահացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի քննիչը՝ արկերի ընկնելու տեղերը ուսումնասիրելուց հետո։Հրետանային հարվածներից մեկը դիպել է քաղաքի կենտրոնում՝ Սովետսկայա փողոցի տարածքում գտնվող բազմահարկ բնակելի շենքերով շրջապատված բակի մանկական խաղահրապարակին։ Պայթյունի ալիքից և բեկորներից բազմաթիվ բնակարանների ապակիներ են կոտրվել, վնասվել են նաև կայանված մեքենաներ։ Բեկորներից մեկը մահացու վիրավորել է քաղաքի մի բնակչի։Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի էներգահամակարգինԵվս մեկ ուկրաինական արկ էլ դիպել է խանութների մոտ կայանված ավտոմեքենաներին, որոնցից մեկը պայթյունից շրջվել է, այնուհետև երկու մեքենաներն էլ այրվել են: ՔԿ ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ բոլոր իրեղեն ապացույցները կուղարկվեն դատական փորձաքննության։Ավելի վաղ Զապորոժիեի մարզի օպերատիվ ծառայություններից հայտնել էին, որ նոյեմբերի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում Ուկրաինայի զինված ուժերը ութ արկ են արձակել Էներգոդարի վրա և գրոհել երկու կամիկաձե ԱԹՍ-ներով, ինչի հետևանքով ոչնչացվել է երկու ավտոմեքենա, վնասվել են տների ճակատամասերն ու ապակիները, զոհվել է մեկ մարդ: Էներգոդարի վարչակազմի ղեկավար Էդուարդ Սենովոզը Ուկրաինայի զինված ուժերի լայնածավալ հարձակումն ահաբեկչական գործողություն է անվանել։ Նա և Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկին ցավակցություն են հայտնել մահացածի հարազատներին։Ուկրաինայի ԶՈւ–ն անցել է Էներգոդարի գրեթե ամենօրյա գնդակոծման. Զապորոժիեի ԱԷԿ
էներգոդար
ուկրաինա
զապորոժիե
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/09/53624544_193:0:2924:2048_1920x0_80_0_0_293ad9f7f4406aa3c8054f4055dafd0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էներգոդար, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, զապորոժիե
էներգոդար, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, զապորոժիե
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի բնակելի հատվածին
20:37 14.11.2024 (Թարմացված է: 21:05 14.11.2024) Հրետանային հարվածներից մեկը դիպել է քաղաքի կենտրոնում՝ Սովետսկայա փողոցի տարածքում գտնվող բազմահարկ բնակելի շենքերով շրջապատված բակի մանկական խաղահրապարակին։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի ատոմակայանին կից Էներգորդար քաղաքի բնակելի թաղամասին, որտեղ ռազմական օբյեկտներ չկան։ Հրետանային գնդակոծության հետևանքով քաղաքացիական անձ է մահացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի քննիչը՝ արկերի ընկնելու տեղերը ուսումնասիրելուց հետո։
«Նախնական տվյալներով կարելի է ասել, որ Ուկրաինայի զինված կազմավորումները հարված են հասցրել Էներգոդարի բնակելի շենքային համալիրին, որտեղ ռազմական օբյեկտներ չկան»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Հրետանային հարվածներից մեկը դիպել է քաղաքի կենտրոնում՝ Սովետսկայա փողոցի տարածքում գտնվող բազմահարկ բնակելի շենքերով շրջապատված բակի մանկական խաղահրապարակին։ Պայթյունի ալիքից և բեկորներից բազմաթիվ բնակարանների ապակիներ են կոտրվել, վնասվել են նաև կայանված մեքենաներ։ Բեկորներից մեկը մահացու վիրավորել է քաղաքի մի բնակչի։
Եվս մեկ ուկրաինական արկ էլ դիպել է խանութների մոտ կայանված ավտոմեքենաներին, որոնցից մեկը պայթյունից շրջվել է, այնուհետև երկու մեքենաներն էլ այրվել են: ՔԿ ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ բոլոր իրեղեն ապացույցները կուղարկվեն դատական փորձաքննության։
Ավելի վաղ Զապորոժիեի մարզի օպերատիվ ծառայություններից հայտնել էին, որ նոյեմբերի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ի սահմաններում Ուկրաինայի զինված ուժերը ութ արկ են արձակել Էներգոդարի վրա և գրոհել երկու կամիկաձե ԱԹՍ-ներով, ինչի հետևանքով ոչնչացվել է երկու ավտոմեքենա, վնասվել են տների ճակատամասերն ու ապակիները, զոհվել է մեկ մարդ: Էներգոդարի վարչակազմի ղեկավար Էդուարդ Սենովոզը Ուկրաինայի զինված ուժերի լայնածավալ հարձակումն ահաբեկչական գործողություն է անվանել։ Նա և Զապորոժիեի մարզպետ Եվգենի Բալիցկին ցավակցություն են հայտնել մահացածի հարազատներին։