https://arm.sputniknews.ru/20241113/tvogh-chtva-te-hesht-karvogh-enq-haghtel-ajs-khaghum-havaqakani-marzichi-nvor-zhpn-asulis-e-tvel-82968482.html
Թող չթվա, թե հեշտ կարող ենք հաղթել այս խաղում. հավաքականի մարզիչի նոր ԺՊ–ն ասուլիս է տվել
Թող չթվա, թե հեշտ կարող ենք հաղթել այս խաղում. հավաքականի մարզիչի նոր ԺՊ–ն ասուլիս է տվել
Sputnik Արմենիա
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կորցրել է բոլոր շանսերը Ազգերի լիգայի խմբային փուլում հաղթելու համար, սակայն դա չի նշանակում, որ Ֆարերյան կղզիների... 13.11.2024, Sputnik Արմենիա
2024-11-13T18:23+0400
2024-11-13T18:23+0400
2024-11-13T18:24+0400
ֆուտբոլ
հայաստանի ազգային հավաքական
ֆարերյան կղզիներ
ազգերի լիգա
սուրեն չախալյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0d/82968268_0:0:1154:650_1920x0_80_0_0_f3d0fe22066e6d379f3d9fb0055eff87.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար այս ծանր պահին ինձ համար շատ կարևոր էր գտնվել թիմի կողքին։ Այս մասին վաղը սպասվող խաղից առաջ կայացած նախախաղային ասուլիսում ասաց հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը։Նշենք, որ վաղը Երևանում կկայանա Ազգերի լիգայի որակավորման խմբային փուլի պատասխան` Հայաստան– Ֆարերյան կղզիներ խաղը։Նա խոստացավ փորձել ուրախություն պարգևել հավաքականի երկրպագուներին, որոնց ներկայությունը խաղերին ֆուտբոլիստների համար շատ կարևոր է։Հավելենք, որ Հայաստանի ու Ֆարերյան կղզիների հավաքականները խմբային փուլում արդեն հանդիպել են մրցակցի հարկի տակ, և այդ խաղում, կողմերը 2-ական գնդակ փոխանակելով, մեկական միավոր են վաստակել։ Իսկ վերջին հանդիպումը խմբային փուլում Հայաստանի հավաքականը անցկացնելու է մրցակցի հարկի տակ, նոյեմբերի 17-ին Լատվիայում։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականի մարզիչ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովը հրաժարական տվեց։ Որոշումն ընդունվել էր ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո (0։2):
ֆարերյան կղզիներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0d/82968268_0:0:1154:866_1920x0_80_0_0_6398199c23d083bded6037976a17d5d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական, ֆարերյան կղզիներ, ազգերի լիգա, սուրեն չախալյան
ֆուտբոլ, հայաստանի ազգային հավաքական, ֆարերյան կղզիներ, ազգերի լիգա, սուրեն չախալյան
Թող չթվա, թե հեշտ կարող ենք հաղթել այս խաղում. հավաքականի մարզիչի նոր ԺՊ–ն ասուլիս է տվել
18:23 13.11.2024 (Թարմացված է: 18:24 13.11.2024) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կորցրել է բոլոր շանսերը Ազգերի լիգայի խմբային փուլում հաղթելու համար, սակայն դա չի նշանակում, որ Ֆարերյան կղզիների հավաքականի հետ խաղում մեր ընտրանին չի ձգտելու հաղթել։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար այս ծանր պահին ինձ համար շատ կարևոր էր գտնվել թիմի կողքին։ Այս մասին վաղը սպասվող խաղից առաջ կայացած նախախաղային ասուլիսում ասաց հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը։
Նշենք, որ վաղը Երևանում կկայանա Ազգերի լիգայի որակավորման խմբային փուլի պատասխան` Հայաստան– Ֆարերյան կղզիներ խաղը։
«Թող չթվա, թե հեշտ կարող ենք հաղթել այս խաղում, քանի որ մրցակիցը Ֆարերյան կղզիներն են։ Այս թիմի հետ դժվար է խաղալ և արդյունքի հասնել, բայց մենք կփորձենք դա անել վաղվա խաղում»,–ասաց նորընտիր ԺՊ–ն։
Նա խոստացավ փորձել ուրախություն պարգևել հավաքականի երկրպագուներին, որոնց ներկայությունը խաղերին ֆուտբոլիստների համար շատ կարևոր է։
Հավելենք, որ Հայաստանի ու Ֆարերյան կղզիների հավաքականները խմբային փուլում արդեն հանդիպել են մրցակցի հարկի տակ, և այդ խաղում, կողմերը 2-ական գնդակ փոխանակելով, մեկական միավոր են վաստակել։ Իսկ վերջին հանդիպումը խմբային փուլում Հայաստանի հավաքականը անցկացնելու է մրցակցի հարկի տակ, նոյեմբերի 17-ին Լատվիայում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Հայաստանի հավաքականի մարզիչ ուկրաինացի Ալեքսանդր
Պետրակովը հրաժարական տվեց։ Որոշումն ընդունվել էր ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո (0։2):