00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունիքով անցնող մայրուղու նոր հատվածը կբացվի առաջիկա օրերին. նախարար

© Sputnik / David GalstyanՍյունիք
Սյունիք - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2024
Սյունիք
Բաժանորդագրվել
Երևանից Կապան տանող ճանապարհի ամենաբարդ հատվածներից մեկում ոլորանների թիվը 16-ից կկրճատվի 6-ի: Մայրաքաղաքից Սյունիք հնարավոր կլինի հասնել ավելի արագ։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին կբացվի Սյունիքի մարզով անցնող մայրուղու նոր, ավելի հարմարավետ հատվածը: Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին։
Ղազարյանը նշեց, որ վերջերս եղել է Սյունիքի Վերին Խոտանան գյուղում, որտեղ կառուցվում է մայրուղու նոր շրջանցիկ հատվածը: Նրա խոսքով` որոշ ժամանակ առաջ երթևեկությունը բաց էր, իսկ հիմա կրկին փակ է։
Սանոսյանը պատասխանեց, որ ճանապարհահատվածը բացվել էր ժամանակավորապես` ծանրաբեռնված երթևեկությունը թեթևացնելու նպատակով:
«Բայց շատ շուտով՝ արդեն մի քանի օրից, ճանապարհը վերջնականապես կբացվի»,– նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ նոր հատվածում 16-ի փոխարեն կլինի 6 ոլորան, այսինքն՝ երթևեկության արագությունն ու հարմարավետությունը զգալիորեն կմեծանան:
Ճանապարհն արդեն ասֆալտապատված է, շուտով կկատարվեն գծանշումներ, այնուհետև այդ հատվածը կկապվի հիմնական մայրուղու հետ։ Այդ նպատակների համար հատկացվել է մոտ 15 մլն դոլար։
Հիշեցնենք, որ Վերին Խոտանան գյուղով անցնող շրջանցիկ ճանապարհը Երևանից Կապան և Իրանի հետ սահման տանող մայրուղու մի մասն է:
Լրահոս
0